ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՄԱՂԹԱՆՔ  ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ ԱՍԱԾ

ՅԱՄԻ 2009 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՍՊԱՀԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր տարի է, սազս առնեմ, ձեռս քաշեմ զնգուն լարին,

Աչք թեքեցինք, հինը անցաւ, նալաթ նրա տւած չարին,

Մաղթենք, նորը ըլնի անցաւ, բերի հազար խերն ու բարին,

Նորի բերած խաբարները միշտ ուրախալի ըլնենայ:

 

Ելէք, նորից երգ ու պարով գնանք նոր տարուն ընդառաջ,

Ձմեռ պապին արդէն եկել, սայլակը տւել է գարաջ,

Խանութները ռանգ ու բռանգ զարդերը դրել են հարաջ,

Խանութ մտնողի գրպանը մէ գունդ փողով լի ըլնենայ:
 

Էրեխէքը մոբայլ կուզեն, մէրը՝ եւրոպական կօշիկ,

Թազզա թաստիղ առած տղէն կուզի մոդէլ բալա մաշին,

Աղջիկ ունես նշանելու, կը պլոկի գլխիդ կաշին,

Ջահէլների մուրազը թող միշտ կատարելի ըլնենայ:

Մէկը ճարւի, կապը կտրած էս թանկութեան սանձը քաշի,

Մարդ կարենայ, օրը գոնէ մէ ձու դնի թաւէն խաշի,

Կամ տարենը գոնէ մէ հետ էրթա ռեստորանում ճաշի,

Նոր տարում ձեր սեղանը բոլ, ճաշը իւղալի ըլնենայ:


Ջրօխնէքին ուտենք նորից պատւական քուքու-փլաւը,

Սեղանից անպակաս ըլնի, դասպիչ չելաւ՝ գոնէ հաւը,

Հայաստանցին կոնեակ կոնծի ու տանի սփիւռքի ցաւը,

Սփիւռքից էլ թելեթոնի աճը զգալի ըլնենայ:

Հայեր ականջ արէք խօսքիս, ձեր ձեռըն եմ տալիս գուշին,

Ղարաբաղ էք ուզում եթէ, յոյս միք դնի էլ ուրիշին,

Աղէտի գօտու պէս արագ վերականգնենք պիտի Շուշին,

Գալիք օրը ամէն հայի համար յուսալի ըլնենայ:

Կռւողները թող հաշտւեն, Խռովները թող բարիշեն ,

Մեղքի մէջ լող տւող մարդիկ իրանց եդի օրն յիշեն,

Գիտունները բալքամ քանդեն էս խոզի գրիպի ռիշէն:

Ամէն ասծու բանդի սիրտը լէն ու ցնծալի ըլնենայ:


Անցած տարի ուժեղ թափով շարունակւեց արտագաղթը,

Որոշները գլխին տալիս, անիծում են հայի բախտը,

Ո՞վ իմանայ, թէ որտե՞ղ է ինքը գալ տարի էս վախտը,

Ուր էլ գնաք ձեր ոտի տակ աբրեշում խալի ըլնենայ:

Դւինն ասաւ.Գաղթս ո՞րն է, էս մի տեղափոխութիւն է:

Ռոբերթն էլ թէ.Ջա՛ն Գլենդել, էս մի յեղափոխութիւն է:

Ծատուրն ասաւ.Ինչ էլ չըլնի, մէ քիչ օդափոխութիւն է:

Մարդ եմ ուզում, էս գժերի խօսքերը հալի ըլնենայ:


Թող նոր տարին մեր ջոջերին բերի մէ բոլ խելք ու խրատ,

Գործեր անեն լաւ ու լրիւ, չէ ձախ ու ծուռ, կիսատ պռատ,

Ժողովրդին չթալանեն ու իրանք վայելեն առատ,

Գէլն չգայ դառնայ չոբան, բանը ողբալի ըլնենայ:

Դառնամ մէկ էլ խրատ կարդամ էս աշխարհի զոռբաներին,

Մարդ արարած դեռ մինչեւ ե՞րբ եսիր մնաս դրանց ձեռին,

Քաղցր խօսքով իշխան դառաւ թխամորթ Օբամա քեռին,

Վայ թէ տւած խոստումները անհաւատալի ըլնենայ:

Խաղաղութեան հրեշտակը աշխարհը դրել է տակը,

Ով խօսում է, երկնքիցը գլխին թափում է կրակը,

Հէնց ըտուր համար էլ տւին նոբելական մրցանակը,

Մարդուս բախտն էլ էս աշխարում պիտի քաչալի ըլնենայ:

Թորմոզ արա, Ծատուրօղլի, արդէն տւիր քուլուզէքը,

Քեզ ինչ, թէ ում ձեռն են տւել, էս աշխարհի նաւի ղեկը,

Դու դատարկիր տնում քաշած քիշմիշի էրաղի պեկը:

Ու մաղթիր որ տարին առատ ցորեն ու գարի ըլնենայ:

 

Յոյս թիւ 65

23 Դեկտեմբեր 2009