ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՒՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

 


Նախատեսութիւնները ցոյց են տալիս, որ էլեկտրական աւտոմեքենաները մօտ ապագայում իրենց համար տեղ կը բացեն միւս կարգի աւտոմեքենաների մէջ: Այս աւտոմեքենաները կարող են լիցքաւորւել տնային էլեկտրական հոսանքին միանալով:
Իհարկէ, շատ նախագծեր են նկատի առնւել, որպէսզի այդ աւտոմեքենաների տէրերը կարողանան տնից դուրս յատուկ կայաններում լիցքաւորել մարտկոցները:
Ներկայումս դեռ քչերն էլեկ-տրական աւտոմեքենաների սեփականութեան փորձն ունեն: Սակայն "Նիսան" մեքենաշինական խոշոր եւ անւանի ընկերութիւնն ասել է, թէ մինչեւ ընթացիկ տարւայ վերջը արտադրելու է լրիւ էլեկտրականացւած աւտոմեքենան, որին կընդառաջեն շատ-շատերը: Մինչեւ հիմա աշխարհում աւելի քան 13,000 մարդ կան-խավճար է տւել, որպէսզի էլեկ-տրական աւտոմեքենաների հոսքագիծը օգտագործման յանձնւի:
Հարկ է նշել, որ էլեկտրական աւտոմեքենայի գործածութիւնը նման չէ այլ տեսակի աւտոմեքենաների: Գլխաւոր տարբերութիւնը կայանում է նրանում, որ էլեկտրական աւտոմեքենաները հակառակ միւս տարածւած ու գոյութիւն ունեցող տեսակների, չեն կարող հեշտութեամբ էներգիա ապահովել:
Թէեւ նախատեսւած է կարճ ժամանակից այնպիսի միջոցառումներ կիրառել, որպէսզի տնից դուրս վարորդները կարողանան պէտք եղած էներգիան ձեռք բերել յատուկ աղբիւրներից:
Ներկայումս, եթէ էլեկտրական աւտոմեքենայի սեփականատէրը կիլոմետրեր հեռու գտնւի իր բնակարանից եւ դատարկւի աւտոմեքենայի մարտկոցը, բաւական դժւարութեան կը մատնւի: Ճիշտ է, սովորական աւտոմեքենաների դէպքում էլ կարող է նման դէպք պատահել, սակայն դրանց տարբերութիւնն այն է, որ նման պարագաներում կարելի է տւեալ աւտոմեքենան հասցնել որեւէ բենզինի լցման կէտ, մինչդեռ ներկայումս նման պահերին դժւար թէ կարելի լինի գտնել էներգիայի աղբիւր, ուր հնարաւոր կը լինի լիցքաւորել էլեկտրական աւտոմեքենանը: Թէեւ հնարաւոր է որոշ տեղերում հաստատել էներգիայի կայաններ կամ լիցքաւորող յատուկ աւտոմոբիլներ, սակայն, ամէն դէպքում, դեռեւս չեն իրականացւել այդպիսի նախա-գծեր:
Էլեկտրական աւտոմեքենաների մի այլ տարբերութիւնն էլ այն է, որ լիցքաւորումը տեղի է ունենում 6-8 ժամ տեւողութեամբ եւ 220 վոլտ էլեկտրականութեան միջոցով, մի բան, որ պահանջւում է, որպէսզի լինել տանը, որտեղ հնարաւոր կը լինի մինչեւիսկ գիշեր ժամանակ էլ ապահովել պահանջւած էլեկ-տրականութիւնը:
"Նիսան"-ի արտադրած լրիւ էլեկտրական աւտոմեքենաները, որոնք վաճառւելու են Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում եւ Հոլանդիայում, հաւանաբար կարողանալու են օգտւել էլեկտրալցման շարժակայաններից:
Ընդհանուր առմամբ, մեքենաշինական նման ընկերութիւններ եւ էլեկտրական ձեռնարկութիւններ լիայոյս են, որ յատուկ նախագծերի իրականացմամբ կարողանալու են լուծել էլեկ-տրական աւտոմեքենաների տ-նից դուրս լիցքաւորման հետ կապւած դժւարութիւնները:
Այսպիսով էլեկտրական աւտոմեքենաներից մեծապէս օգտւելու միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ նրանց մարտկոցների լիցքաւորման հարցը, որ անհրաժեշտ է տնից դուրս էլեկ-տրական լցակայաններ հաստատելով եւ 480 վոլտ էլեկտրականութիւնից օգտւելով արագօրէն եւ ամենակարճ ժամանակում, այսինքն՝ մօտաւորապէս կէս ժամում լիցքաւորել: Թէպէտեւ էլեկտրական աւտոմեքենաները աւելի մատչելի գներով են մատուցւում շուկայ, սակայն վերոյիշեալ բարդութիւնները վե-րացնելուց յետոյ էլ կայ մի այլ դժւարութիւն, դա էլ էլեկտրալիցքաւորման կայանում առնւազն կէս ժամ կամ աւելի սպասելն է, որին թւում է, թէ պէտք է, այսպէս կամ այնպէս, հանդուրժել:

 

Յոյս թիւ 95

6 Ապրիլ 2011