ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
ՈՒՂԵՂԻ ԽՈՐՔՈՒՄ

Ջէֆրի Կլուգեր

 


Գիտութիւնը բացայայտում է տարբեր կենդանիների սրա-մտութեան չափը: Այդ ուսումնասիրութեան ընթացքում մի նոր հարց է առաջանում, թէ՝ իւրաքանչիւր կենդանու հետ ինչպէ՞ս պիտի վարւել:


Ոչ շատ հեռու անցեալում առաւօտեան սուրճ էի խմում Քանզիի հետ, դա իմ ցանկութիւնը չէր, քանի որ Քանզին էր ինձ հրաւիրել, դա նրա միտքն էր, ըստ իր սովորութեան, արագ կերպով կատարեց իր ցանկութիւնը:
Քանզին մի կապիկ է, որ կարող է մի քանի բառեր արտայայտել, որից 384-ը կանոնաւոր կերպով է ասում: Հաւանական է, որ նա մի դիւժին աւելի բառեր էլ իմանայ: Նա մի սքանչելի եւ շատ բարձր տոնով ձայն ունի, բայց նա անկարող է նախադասութիւններ կազմել:
Նա նմանում է բոնոբօ տեսակի կապիկին, որն ամնենալաւ ու խաղաղ բնաւորութեամբ կապիկներից է եւ շիմպանզէի հօրեղբօր տղան է համարւում:
Բայց Քանզին ընթերցասէր եւ զրուցասէր մի կապիկ է: Նա օրւայ ընթացքում յաճախ վերցնում է բառարանը, որը պատրաստւել է գլացիալ փայլուն ու հաստ թղթերից, որը մի մասնագիտական բառարան է եւ զարդարւած է հարիւրաւոր գունաւոր առանձին նշաններով. դրանք համարեա ամբողջ իրերը նաեւ առօրեայ խօսակցութեան բառերն են ցուցա-դրում: Քանզին եւ իր նմանները այդ ցուցատախտակների վրայի նկարները ցոյց տալով կարողանում են այդպիսով իրենց ցանկութիւնը արտայայտել: Նրանք սովորում են մտածել եւ նախադասութիւններ կազմել, նոյնիսկ բոլոր նշանների միջոցով կարողանում են միացնել ցանկացած բառեր եւ այդպիսով յայտնել իրենց միտքն ու ցանկութիւնը:
Այդ ցուցատախտակները միայն հեշտ անուններով եւ իմաստով գործածական նշաններ չեն, ինչպէս օրինակի համար "գնդակ" կամ "ժելէ" (դոնդող), դրանց մէջ կան նաեւ գաղափարներ, հասկացութիւններ, օրինակ ասենք՝ "մեկնել Երեւանից դէպի Սեւան", կամ քերականական իմաստով տարբերւող բառեր, օրինակի համար՝ անգլերէն ing կամ ed վերջաւորութիւնները, որ առաջինը մի ակտի կատարման ընթացքն է ցուցա-դրում եւ երկրորդը՝ ակտի անցեալ ժամանակն է: Քանզին գիտի սառոյց կոտրատելու կարեւորութիւնը: Մի գործնական ժողովին, գործը սկսելուց առաջ նա լաւ գիտի, թէ այդ աշխատանքը կատարելով նա արժանանում է գնահատանքի: Նա իր պատկերազարդ բառարանից օգտւելով ցոյց է տալիս սուրճի բաժակի նկարը այնուհետ նա ինձ մատով ցոյց է տալիս եւ թափով լայն բացած իր թեւերով գրկում է իր դաստիարակին՝ Սու Սաւէջ Ռամբօին (Su Savage Rumbogi), որը կապիկներին սիրող մասնագէտ ու հետախոյզ է, եւ անդամակցում է կապիկների ուսումնասիրման հիմնադրամի կենտրոնին: Դէս Մոյնըզ (Desmoines) հետախուզական կենտրոնը, Այովայում, Քանզիին տանում է հաստատութեան շէնքը: Տարրալուծարանի տնօրէնը Թէյլըր Ռօմին 4 բաժակ սուրճ է պատւիրում՝ ոչ տաք, դրանցից մէկը հրամցնում է Քանզիին: Նա ներքնաբակում էր, միացաւ մեզ եւ մօտեցաւ սեղանին եւ ճաշակեց սուրճը եւ դրանից յետոյ մի մեծ կում խմեց: Իրականութեան մէջ ողջ ընթացքում մեր խօսակցութիւնը ձայնագրւում էր միկրոֆոնով եւ նա լսում էր մեր խօսքերը: Մենք նրան ասացինք, որ մի այցելու պիտի գայ մեզ մօտ: Սու Սաւէջ Ռամբօն՝ դաստիարակը, ինձ ասաց, թէ Քանզին այդ լուրը լսելով ոգեւորւեց, բայց այդ առաւօտեան նա դարձել էր մի կամակոր կենդանի եւ մենք չկարողացանք նրան համոզել, որ գայ բակ եւ միանայ մեզ: Որոշեցինք նրա հետ բանակցել եւ նրան սիրաշահել մի կտոր քաղցր սեխով, որը դեռեւս նրա գրքի պատկերներում չկար: Նա իր ցուցատախտակներից օգտւեց եւ, ցոյց տւեց կանանչ ու դեղին մի բոյս եւ մի ձմերուկ, գանգրակաղամբն էլ նրա հետաքրքրութիւնը գրաւեց, իսկ կաթնակովին էլ հետաքրքրութիւն ցոյց տւեց, նա գիտէր եւ փորձն ունէր, որ կաթնակովը կարող էր աւելի երկար ծամել:
Մեծ կապիկների ուսումնասիրութեան կենտրոնը ոչ շահադիտական մի կազմակերպութիւն է: Այդ կենտրոնում պահւում են 7 մեծ կապիկներ, որ ինչպէս նաեւ Քանզին եւ իր փոքրիկ տղան՝ Թէքօն, որը ծնւել է այս տարի Յունիս ամսի մէկին: Չի կարելի ասել, որ Քանզին առաջին կապիկն է, որ մտածելու եւ խօսելու կարողութիւն ունի: Օրինակ՝ յայտնի Քոքօն, Վաչօն եւ ուրիշները Քանզիից ա-ւելի առաջ էին եկել: Բայց հիմնադրամի ուսումնասիրութեան կենտրոնում մի նոր երեւոյթ էլ յայտնի դարձաւ, որ կապիկները ծնունդ առնելուց յետոյ սկսում են ծանօթանալ իրենց սիմւոլիկ խօսակցութեան հետ՝ մարդկանց նման, որ մայրը խօսում է իր երեխայի հետ, նրանք բացատրում են նոյնիսկ երեխայի հասկացողութիւնից դուրս՝ իրենց տեսակների մասին:
Հիմնադրամի ուսումնասիրութեան կենտրոնում գիտնականները պատմում են կապիկների կեանքի մասին, աշխատում են եւ ուսումնասիրութիւններ են կատարում ու Կապիկներին սովորեցնում են յարաբերւել աւելի լաւ ու արագ կերպով եւ մեծ ու դժւար բառեր սովորել, որ երեխաները ծանօթանան իրենց խօսակցութեանը:
Այսօր ամէն ինչ նոյնն է, Քանզին չի հետաքրքրւում շատ խօսելով, նա գերադասում է վազել ու ցատկոտել, ցուցադրելով իր ֆիզիկական կարողութիւններն ու շարժումները: Գնդակի հետ խաղալու փոխարէն, նա սուրճ է խմում եւ յետոյ իրեն զբաղեցնում է իր գրքի գունաւոր նկարներով: Նա առանձնացնում է մի քանի պատկերազարդ էջեր, նաեւ սկսում է դրանց նայել ուշադրութեամբ: Մի խօսքով նա զբաղւում է ընթերցանութեամբ եւ երբեմն մատնանշում է որեւէ մի նկար ու իր դաստիրակչուհուն ցոյց է տալիս իր գրքից առանձնացած նկարները: Նա դաստիրակչուհուն ցոյց տւեց մի գնդակի նկար եւ դաստիրակչուհին ասաց, ես կաշխատեմ կարճ ժամանակում նրա համար մի գնդակ գտնել: Քանզին մի բառով նրան պատասխանեց (get այսինքն՝ ձեռք բեր):
Կարճ ժամանակում շէնքի գրասենեակներից մէկում, նա գտաւ մի գնդակ: Երբ նա վերադարձաւ Քանզիի մօտ դաստիարակչուհին (Սաւէջ Ռամբոնը) հարց տւեց Քանզիին, թէ նա պատրա՞ստ է գնդակով խաղալ, եւ ոչ շատ ուրախ նա պատասխանեց՝ դրա ժամանակն արդէն անցել է:
Մարդկութիւնը լայն յարաբերութիւն ունի կենդանիների հետ: Նրանք մեր ընկերները, մեր շարժական ունեցւածքը ու նաեւ մեր ընտանիքների անդամներն են համարւում: Կենդանիները կարող են լինել մեր տների պահակը եւ մենք նրանց շատ ենք սիրում, բայց դժբախտաբար մենք դրանց պահում ենք վանդակներում եւ հիանում դրանցով: Որոշ ժամանակներ էլ չարաշահում ենք նրանց եւ օգտւում ենք նրանց մսից, եփում եւ ուտում ենք:
Մարդը միակ արարածն է, որ գործիքներ է բանեցնում, բայց թռչունները եւ կապիկներն էլ այդ գործի ընդունակութիւնն ունեն: Մարդը միակն է, որ ցաւակցում է միւս մարդկանց եւ մեծահոգի է, բայց ի՞նչ կասէք կապիկների մասին, որ բարեգործութիւն են անում, փղերի մասին, որ սգում են իրենց մեռածների համար: Մարդը միակն է, որ ունի ուրախութեան եւ ապագայի հանդէպ գիտակցութեան զգացում:
Իսկ այժմ անդրադառնանք վերջին ուսումնասիրութիւններին, որոնք կատարւել են Մեծն Բրիտանիայում, որի արդիւնքում պարզւում է, որ խոզերը, որոնք ապրում եւ աճում են խաղաղ միջավայրում, լաւատեսութիւն են ցուցադրում ու յուսալի շարժումներ են կատարում, եւ նոր ձայներ լսելիս, փոխանակ զգուշանալու եւ յետ նահանջելու, աւելի ուրախանում եւ ոգեւորւում են: Եթէ ասենք թէ միայն մարդն է, որ կարողանում է խօսել, Քանզին կարող է ձեզ ասել, որ դա ճիշտ չէ:
Այս բոլորը մեզ թելադրում է, որպէսզի նոր տւեալների հիմամբ յանգենք նոր մտքերի եւ մի նոր հայեացքով նայենք կենդանիներին: Փիթըր Սինգերի 1975 թւականի "Animal Liberation bioethicist" գիրքը, որը հրատարակւել է "Փրինէյշըն" համալսարանում յայտնում է թէ պիտի ծանօթանանք կենդանիների իրաւունքների շարժմանը: Մենք իրաւունք չունենք կենդանիներին վախեցնել կամ ցաւ պատճառել: Չնայած, որ այս կարծիքը թէեւ երբեք չի ընդունւի մեր աշխարհում, բայց նոր ուսումնասիրութիւնները այնպիսի ապացոյցներ են ի յայտ բերում, որ մինչեւ հիմա աննկատ են մնացել:
Գիտնականները ներկայումս ասում են, թէ միայն կենդանիների ուղեղի ուսումնասիրութիւնը իրենց չի բաւարարում, այլ նրանք ցանկանում են իմանալ նրանց մտքերն ու մտածողութիւնը: Դրան հասնելու համար, մեր ճամփին շատ արգելքներ կան յատկապէս կենդանիների սրամտութեան վերաբերեալ: Առաջին հերթին մենք մինչեւ անգամ չենք համաձայնւի այդ մտքի հետ, որ ոչ մարդկային տեսակները նոյնպէս գիտակից են:

ԳԻՏԱԿԻՑ...
Մենք ընդունում ենք շիմպանզէի եւ դելֆինների հետ ունեցած փորձառութիւնները՝ նրանց գիտակցութեան վերաբերեալ. մենք սիրում ենք մտածել շների եւ կատուների վարքերի մասին, բայց ինչու չենք մտածում մկների եւ կոկորդիլոսների, նաեւ ճանճերի մասին, ու նման մի պարզ ու բարակ ուղեղով միջատի մասին, որի ուղեղի կարողութիւնը միայն բա-ւարարում է միջատի մարմինը կազմակերպելու ու հսկելու:
Թէ որտեղ պէտք է այդ գիծը գծել՝ դա անհնարին է ասել, մինչեւ այն պահը, երբ մեր դատողութիւնը յստակ չէ, քանի որ մեր տեսակէտները տարբեր տեսակի կենդանիների հանդէպ արտայայտում ենք մեր զգացումներով: Մի ուտիճ (ճռէկ) հաւանական է, որ մի թիթեռից աւելի պակաս խելք չունենայ, բայց մենք անմիջապէս հերքում ենք գիտակցութեան փաստերը, այդ պատճառով, որր նրան չենք սիրում:
Ներկայիս գիտնականների մեծամասնութիւնը համաձայն են այն մտքի հետ, որ գիտակցութիւնը կարգաւորւում է մի տեսակ իմացական ռեոստատի միջոցով, որն աշխուժ բոցկլտում է մարդու եւ մի շարք այլ կենդանիների մէջ, իսկ խամրում եւ վերջնականապէս մարում է ստորադաս տեսակներում: Դա մի տեսակ յամառութիւն կը լինի, եթէ մենք անտեսենք եւ հերքենք կաթնասուն կենդանիների գիտակցութիւնը:
"Անհեթեթ կը լինի եթէ կաթնասունների մօտ գիտակցութեան առկայութիւնը հերքենք", ասում է Հարւարդ համալսարանի հոգեբան, "Stuff of thaught" գրքի հեղինակ Սթիւեն Փինքերը: "Թռչունները եւ միւս ողնաշարաւորները եւս անշուշտ գիտակից են: Սակայն երբ խօսքը հասնում է ոստրէին եւ սարդին, այնքան էլ չի լինի պնդել, որ նրանք էլ են գիտակից (աւելի խախուտ գետնի վրայ ենք կանգնած գտնում մեզ):
Կենդանիների խելքն ու ինտելեկտը ուսումնասիրելիս՝ ըստ նրանց ուղեղի չափի, նկատելի է, մարդը այդ հարցում ամենաբարձր մակարդակի վրայ է գտնւում: Մարդու ուղեղը խոշոր է եւ նրա քաշը 1,400 կգ, որը հաւասար է 3 փոնդի (Ամէն մի փոնդը 453 գրամ է: Լ.Ա.), բայց դելֆինի ուղեղի քաշը 1,700 կգ է, որը 3.75 փոնդ է: Վայրի յարձակւող կետերի ուղեղը 5,600 կգ, այսինքն՝ 12.3 փոնդ, է, որը հսկայական ծաւալ է: Պարզւում է մարդու գլխուղեղը դելֆինի ուղեղից աւելի փոքր է, եւ շատ փոքր է քան այլ կենդանիների ուղեղը, բայց երբ մենք ուսումնասիրում ենք կետերի ընդհանուր մարմնի չափերը վերադառնում ենք նորից առաջին տեղում:
Մի փոքրիկ կենդանի, որը մկան ընտանիքից է եւ կոչւում է Etruscom Shrem, ուղեղի կշիռը 0.1 գրամ է: Եթէ նրա մարմնի եւ ուղեղի կշիռը չափենք եւ համեմատենք մի մարդու հետ, կը տեսնենք, որ նրա ուղեղի չափն ու մարմնի կշիռը աւելի մեծ է քան մարդունը: Անկասկած, ուղեղի մեծութիւնը ուղիղ յարաբերութեան մէջ է կենդանու սրամտութեան հետ, ուղեղի կազմւածքը շատ կարեւոր է գիտութեան համար:
Կաթնասուն կենդանիները անւանւում են Carebrad corten, որոնք ունենալով մեծ ու բարդ կազմւածքով ուղեղ աւելի խելամիտ կենդանիներ են: Սակայն դրանով հարցը չի փակւում: Ստեղծագործ աշխատանքի տեսակէտից եւս տարբերւում են կենդանիները, օրինակի համար այդ ուղղութեամբ մարդը գործիքների օգտագործման միջոցով անհա-ւատալի հրաշքներ է կատարում: Կապիկները ուրիշ կենդանիների համեմատութեամբ իրենց կարիքները հոգալու համար կրկնակի անգամ աւելի շատ են օգտագործում գործիքներ, իսկ որոշներն էլ կան որ այդ առումով մասնագէտ են: Նրանք կարող են իրենց ուտելիքը քարով ջարդել, որպէսզի միջուկը հանգիստ ուտեն: Չնայած որ այդ քարով կոտրելը հասարակ գործ է, բայց դա կատարելու համար նրա ուղեղի Carebrad corten-ն է գործում: Հարց է առաջանում թէ ինչու ագռաւը եւ նրա նման մի քանի այլ թռչուններ աւելի լաւ գործիք բանեցնող են, քան թէ միւս կենդանիները. օրինակի համար՝ ագռաւը փաստել է, որ կարող է երկաթէ լարը ծռել, որպէսզի դրանով կարողանայ ուտելիքի տոպրակը բարձրացնել:
Հետաքրքիր է նաեւ մի այլ փաստ, որն անցեալ տարի արձանագրւել է Քեմբրիջ համալսարանի մի կենդանաբանի կողմից. մի թռչուն, որը ագռաւի ընտանիքից է եւ Քրիստոֆեր է կոչւում, իր խմելու ջուրն ապահովելու համար, առւակի մէջ քար է լցնում, որ ջրի մակարդակը բարձրացնի եւ օգտւի այդ ջրից: Այդ հարցում հետաքրքիրն այն է, որ այդ թռչունները աշխատում են աւելի մեծ քարեր գտնել ու գցել, որ աւելի շուտ իրենց նպատակին հասնեն:
Այս մասին արձանագրութիւններ կան դեռ շատ հին ժամանակներից՝ մօտաւորապէս 2500 տարի առաջ: Ըստ պատմաբանների առասպելական պատմութիւնները վկայում են այդ թռչունների կատարած աշխատանքների մասին, իսկ այսօր՝ 21-րդ դարում, գիտնականները հետազօտում եւ փաստում են, որ այդ հին պատմութիւնները առասպել չեն, դրանք իրականութիւն են ունեցել: Գիտնականները ուսումնասիրելով եկել են այն եզրակացութեան, որ թռչունները կարողանում են այդ կարգի մտածւած, ծրագրւած աշխատանք կատարել:
Գիտնականները, ուսումնասիրելով այդ թռչունների կատարած աշխատանքը, ենթադրում են, որ այդ աստիճան զարգացած մի շարք թռչունների ուղեղում բացակայում է ուղեղի կեղեւը Carebrad corten-ը, եւ իրենց ուղեղի այդ կառոյցով բաժանւում են կաթնասուն կենդանիներից: Նրանց ուղեղը կազմւել է մի շարք երկար թելանման կառոյցներից:
Այս տարւայ սկզբում, մի աշխատախումբ՝ M.I.T. եւ Երուսաղէմի Հիբրիւ (Hebruw) համալսարաններից յայտնաբերել են, թէ իւրաքանչիւր բջիջ, որը գտնւում է կաթնասուն կենդանու ուղեղի փոքր բաժնում ունի իր իւրայատուկ ու մասնաւոր աշխատանքը, եւ դա չի տարբերւում թռչունների ուղեղի հետ, որ նրանք էլ կարողանում են կատարել միատեղ բոլոր այդ աշխատանքները, բայց արդիւնքը նոյնն է, տեղեկութիւնները շարունակւում է եւ յայտնաբերւում է թէ թռչունները աւելի կատարեալ կերպով են կատարում:
Ագռաւների եւ ուրիշ կենդանիների պարագային հետաքրքիր է նաեւ այն, որ նրանց կարելի է ուսումնասիրել ոչ թէ միայն ուղեղի գործունէութեան տեսակէտից առանձնաբար, այլեւ՝ հասարակութեան մէջ: Շատ հեշտ է լինել առանձին ու մենակ մի կենդանի, քան թէ հասարակական (social): Երբ նա՝ բեւեռային արջի նման, մենակ որսում ու ուտում է, նա կարիք չունի իր հզօրութիւնը ցուցադրելու, եւ կռւելիս կամ էլ հէնց որս անելիս ուրիշ կենդանիների հետ համագործակցելու:
Անդրադառնանք գազանների թագաւորին՝ առիւծին: "Նա կատարում է շատ հանդարտ կերպով",- ասում է կենդանաբան Քրիստին Դրէնը՝ "Դիւք" համալսարանից. "Մի կենդանի (նպատակը մի առիւծ է) յարձակողական դիրք է ընդունում, իսկ մի ուրիշը որսին մղում է այն ուղղութեամբ, ուր միւս առիւծը սպասում է նրան: Աւելի տպաւորիչը այն է, որ խղճուկ տեսքով բորենին մենակ կարող է որսալ մի վայրի կով, որը կոչւում է վայլդբիստ (wildebeest), բայց մի զեբրա որսալու համար պիտի խմբով յարձակւեն: Նրանք խմբի կազմը դասաւորում են ըստ իրենց ցանկացած որսի: Իրականութեան մէջ, նրանք իրար ասում են՝ գնանք մի զեբրա որսալ, այդ դէպքում, նրանք եթէ իրենց ճամբին մի վայրի կով էլ տեսնեն, նրան շրջապատում են ու չեն որսում:
Անցեալ տարի Դրինը ղեկավարեց բորենիների ուսումնասիրման ծրագիրը, որպէսզի պարզեն թէ այդ կենդանիները ինչքանով են համագործակցում իրար հետ: Նա ընտրեց մի զոյգ բորենիների եւ դրանց փակեց մի գոմում եւ ամէն մէկի համար պարանով ուտելիքներ կախեց առաստաղից: Այնպէս էր դասաւորել, որ դրանցից իւրաքանչիւրը առանձին չէր կարող իր ուտելիքը վերցնել եւ պէտք է երկուսն էլ միատեղ եւ միաժամանակ առաստաղից կախւած պարանները քաշէին: Դրինը ասում է, թէ՝ երկու րոպէ չանցած, նրանք երկու պարաններից էլ ուտելիքները իջեցրին եւ սկսեցին ուտել, դրանից եւ նրանց այդ վարքից իմ բերանը զարմանքից բաց մնաց:
Այդ կարգի կենդանիների վերաբերեալ դեռեւս չի պարզւել թէ ինչ պատճառով եւ ինչքանով են համագործակցում: Այդ կենդանիների համատեղ ապրե՞լն է պաճառ դառնում, որ նրանց խելքը զարգանայ թէ՞ խելքն է, որ հեշտացնում է նրանց ապրելը:
Դա հաստատ է, որ ագռաւները եւ մի շարք այլ թռչուններ ամենազարգացած հասարակական կեանք վարող թռչուններն են: Նրանք երկարատեւ եւ կայուն խմբային կապեր ունեն եւ միակ թռչուններն են, որ փաստում են շատ հմուտ են:

Ես եւ օտարները
Շատ հեշտ է ուսումնասիրել կենդանիների ուղեղը եւ նրանց վարւեցողութիւնը, բայց մի նուրբ իմացական կարողութեան հարց կայ, որ ծրագրումը դժւարացնում է: Մարդու համար ամէնից շատ կարեւոր հարցն այն է, որ երեխաները սովորեն: Այդ նշանակում է մտքի տեսութիւն: Դրա իմաստը այն է, որ գիտելիքները ամբողջական չեն: Մի նորելուկ երեխայ նայում է իր դայեակի ձեռքին, որ մի խաղալիք է թաքցնում սենեակի անկիւնում, եւ նա քայլում է ու գիտէ թէ, ո՛ր մասում է խաղալիքը թաքնւած: 3 տարեկան երեխան արդէն գիտակցում է, որ ինքը իմանում է այդ, բայց դա չի նշանակում, որ ուրիշներն էլ գիտեն:
Մտքի տեսութիւնը կենտրոնացած է տեղեկութիւնների փոխարկման եւ ինքնազարգացման վրայ, եւ փոքրաթիւ կենդանիներ կան, որ դրա ցուցադրման կարողութիւնն ունեն: Չնայած որոշ կենդանիներ, օրինակ՝ շները, գիտակցում են թէ ինչ է նշանակում մատով մի բան ցոյց տալը:
Մեծ կապիկները դրանով հանդերձ որ խելացի են եւ ունեն հինգ մատանի ձեռքեր, զուրկ են մատով ցոյց տալու նշանակութիւնը հասկանալու ունակութիւնից: Բայց դա կարող է այն պատճառով լինել, որ նման գործի ասպարէզը չունեն: Մի կապիկի ձագ շատ հազւադէպ է իր մօրից հեռանում. նա անընդհատ կախւած է մօրից ու չի բաժանւում նրանից: Բայց Քանզին, որ մեծացել է գերութեան մէջ, յաճախ ձեռքերն ազատ է եղել յարաբերութիւն հաստատելու համար:
-Երբ Քանզին 9 ամսական էր, արդէն նա մատով ցոյց էր տալիս իր ուզածը,- ասում է Սաւէջ Ռամբօն: Դրան ես ականատես եղայ Այովա քաղաքում, ուր նա մատով ցոյց էր տալիս եւ հրաւիրում էր սուրճ խմելու, եւ նոյնիսկ, երբ բարձրացնում էր իր ձեռքերը եւ ուղեկցում էր դէպի միջանցքի դուռը, շատ արագ կերպով իր ձեռքի շարժումով ինձ էլ հասկացնում էր, որ իր գնդակը տանէի:
Մատով ցոյց տալը կենդանիների խելամտութեան միակ նշանը չէ: Blue Jays-ը մի տեսակ կապտագոյն թռչուններ են, որոնք իրենց ցանկացած մթերքները մաքրագործում են, այդ կատարւում է ուրիշ կենդանիների ներկայութեամբ, որոնք դրա վկան են դառնում: Այդ թռչունները հաւաքած մթերքները թաքցում են իրենց գաղտնի պահեստում: Եթէ թռչունների այդ գործի ընթացքում նրանց նայող լինի, նրանք դադարեցնում են իրենց աշխատանքը, եւ երբ օտար կենդանիները հեռանում են, նորից սկսում են իրենց աշխատանքը՝ մթերքների փոխադրումը պահեստների մէջ: Նրանք ոչ միայն հասկանում են, որ ուրիշներն էլ խելքի տէր են, այլ վարպետօրէն գիտեն՝ իրենց հաւաքած սննդամթերքի միջի բովանդակութիւնը:
Այսպէս կոչւած հայելու թէսթը՝ իրեն իր պատկերից զանազանելու ոսկեայ չափանիշն է: Հարցն այս է, որ արդեօք կենդանին կարող է տեսել իր արտացոլւած պատկերը եւ հասկանալ այն ինչ է թէ ոչ: Զարմանալի է թէ ինչպէս կատուն, երբ տեսնում է իր պատկերը հայելու մէջ, վազում է հայելու ետեւը՝ իր թւացեալ խաղընկերոջ հետ խաղալու համար:
Փղերը եւ մեծ կապիկները ու նաեւ դելֆինները այն սահմանափակ թւով կենդանիներից են, որ կարող են յաջողութեամբ անց կացնել այս քննութիւնը: Երեքն էլ համապատասխանում են քննութեանը. երբ նրանք իրենց հայելու մէջ էին տեսնում, ստուգողները ներկով կէտեր նշանակեցին նրանց ճակատին, նաեւ մարմնի ուրիշ մասերում: Որոշ կապիկներ կարողացան իրենց հայեացքը յառել իրենց ներկած կէտերի վրայ եւ մատներով շօշափել դրանց: Դա մեր սպասելիքից աւելի շատ էր, իսկ դելֆինները իրենց մի դիրքում էին պահում, որ կարողանային նշանակւած նշանները ա-ւելի լաւ տեսնել:

Ուշիմութիւնից բացի
Եթէ կենդանիները ունակ են տրամաբանելու, նոյնիսկ շատ սկզբնական եղանակով, անխուսափելիօէրն ծագում է մի երկրորդ հարց՝ արդեօք նրանք զգացումներ ունե՞ն: Նրանք արդեօք ունա՞կ են կարեկցելու եւ յուզական ապրումներ ունենալու: Արդեօք նրանք կարո՞ղ են սիրել, խնամել, յուսալ եւ ատել: Եւ այս հարցերի պատասխանները ինչ նշանակութիւն ունի այն բանում թէ մենք ոնց ենք վերաբերւում նրանց հետ: Գիտութեան տեսանկիւնից ամենաապհովն այն կը լինէր, որ վազ անցնէր: Սակայն գիտութիւնը իրեն զսպել չի կարողանում եւ արդէն իսկ որոշ գիտնականներ ուսումնասիրում են այս հարցերը:
Դա ապացուցւած է, որ փղերը սիրում են իրենց մեռած փղի դիակի մօտ երկար ժամանակ մնալ եւ նկատելի է նրանց վիշտն ու ցաւը: Դրա համար էլ նրանք մեռած փղի ոսկորները տեսնելիս շատ յարգանքով նրան ստուգում են եւ յատուկ ուշադրութիւն են դարձնում նրա գանգին: Կապիկներն էլ մնում են մեռածի դիակի մօտ եւ երկար շարան են կազմում՝ օրեր մնալով դիակի մօտ:
Սինգերը՝ "Կենդանիների ազատութեան" հեղինակը հաւատում է, որ կենդանիների մէջ երեւոյթներ կան, որ փաստում են, որ նրանք օժտւած են իրենց իրաւունքները պաշտպանելու կարողութեամբ, որ կարողանան ապրել եւ ունենալ հանգիստ ու արժանապատիւ կեանք: Բայց դա մի անհրաժեշտութիւն չէ: Անշուշտ այդ կարեւոր հարց է, որ իրաւունքների սահմանը պիտի աւելի ընդլայնել նրանց կենտրոնում, որ մարդը եւ կենդանիները կարողանան փորձել իրենց համագործակցութեան աշխարհը: Նրանք նոյնանման ցաւեր ունեն եւ հաւասար են բնութեան ողջ դաժանութեան առջեւ, որը զգալի է մարդու եւ նոյնիսկ մի մուկի համար:
Դա կարեւոր չէ, թէ գիտնականները ինչ են մտածում կենդանիների ուշիմութեան մասին: Այնուամենայնիւ գրեթէ բոլորը համակարծիք են ընտանի կենդանիների հանդէպ ցուցաբերւող վերաբերմունքի մասին: Այդպիսի վերաբերմունքը արդարացում չունի, չնայած որ աշխարհի որոշ տեղերում բարեփոխումները նոր են սկսւել: Միացեալ Նահանգներում կենդանիները կարեւոր են եւ նրանց հետ պիտի զգուշութեամբ վարւել: Սա վերաբերում է մարդու ապրելավայրին, օրինակ նրա գիւղին կամ այգուն, ուր կենդանիներ են պահւում, նունիսկ կենդանիների փոխադրական միջոցներն էլ պիտի անխնամ չլինեն:
Միացեալ Նահանգներում սննդամթերքը եւ մսամթերային գործարանները եւ անասնապահութիւնը չափազանց զարգացած են. հազարաւոր տաւարներ եւ խոզեր խցկւում են իրար մէջ, հաւերը՝ նեղ վանդակներում, ուր հազիւ են կարողանում կողք-կողքի կանգնել, բայց այս տեղում էլ ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը նկատելիօրէն փոխւել է: Բուսակեր մարդիկ բացատրում են թէ նրանք միս չուտելու պատճառով է, որ դիմել են բուսակերութեան, բայց նորից դա էական չէ, ԱՄՆ-ի բուսակերների թիւը՝ ընդհանուր ժողովրդի միայն 3% -ն է կազմում:
Մենք չենք անտեսում կենդանիների մսի ուտելը, միւս կողմից դա օգտակար է մարդու համար, սակայն այդպիսով մսի սպառումը կը նւազի եւ այդ առիթ կը դառնայ, որ կենդանիներին աւելի լաւ խնամենք: Այնուհետ մեր ուշադրութիւնը դարձնենք դէպի կենդանաբանական այգիների եւ ձկնաբուծութեան կենտրոնների վրայ եւ ուրիշ տեսակ կենդանիների հետ զւարճանանք:
Ի վերջոյ. նոյն կենսաբանական լծակը, որ կարգաւորում է կեդանիների մօտ խելամտութեան շատն ու քիչը, նոյնն էլ պիտի որոշի թէ մենք ինչպէս պիտի արժեւորենք, թէ տարբեր կենդանական տեսակներ ինչպէս են վարում իրենց կեանքը: Մի կապիկ իր աշխարհում կարելի է իր համար գիտնական լինել, եւ որեւէ կենդանու ստոր կեանքն էլ կարող է նրան մեծ գոհունակրութիւն պատճառել: Քանզիի բառապաշարը լիքն է այնպիսի բառերով ինչպիսիք են "նուդլ", "շաքար", "քաղցրեղէն", եւ "գիշեր", բայց երբեմն նաեւ "լաւ", "ուրախ լինել", "վաղը" եւ նման բառերով: Եթէ դա ճիշտ է, որ այս բառերը բոլորը իմաստ ունեն նրա համար, այդ դէպքում, կեանքը, որ նա ապրում է, ինչպէս նաեւ այլ կենդանիների կեանքը, կարող է իրօք հարուստ եւ իմաստալի կեանք լինել:


Թարգմանեց Լեւոն Ահարոնեանը
"Թայմ" շաբաթաթերթ,
Օգոստոս 16, 2010 թ. համարից

 

Յոյս թիւ 90

12 Յունւար 2011