ՀԱՅՖԵՍՏ
 

7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ
1-8 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2009, ԵՐԵՒԱՆ
ՅՈՅՍԻ ՓԱՌԱՏՕՆ

 

Ալբերտ Բէգիջանեան

Հայֆեստի 2009 թւականի գրքոյկում Հայաստանի Մշակոյթի նախարար՝ Յասմիկ Պօղոսեանը իր ֆոտօգենիկ լուսանկարի ներքոյ այսպիսի բառերով է բնութագրում փառատօնը՝  իւրայատուկ   խայտաբղէտ   բեմից՝ փողոց եւ որ ամենակարեւորն է  կայացած: Իսկ փառատօնի նախագահ՝ Ղուկասեանն իր ոչ ֆոտօգենիկ լուսանկարով ծանօթացնում է փառատօնի առաջատարներին՝ Ֆրանսիայի  Ֆիլիպ ժանտիին եւ Բուլգարիայի  Կրեդէին  ակնարկելով այն բանին թէ՝ սրանց էլ հազիւ բերեցինք:
Տնտեսական ճգնաժամը ինչքանո՞վ է կարող ազդել փառատօնի վրայ  ինչքա՞ն կարելի է զիջել  եւ վերջապէս ինչով կարելի է առաւել լիակատար դարձնել այս  իւրայատուկ   խայտաբղէտ   բեմից՝ փողոց եւ  կայացած փառատօնը: Սկսենք բացման արարողութիւնից  որում բացակայում էր որեւէ բեմականացում  իսկ անցեալ տարւայ դահլիճում բեմականացւածը գրեթէ այլ տարբերակով կրկնւեց այս տարւայ բացօթեայ արարողութեան ժամանակ: Անցեալից պակասում էին տարազները  հրախաղը  լարախաղը  զուռնան  դհօլը . . . մի խօսքով՝ համն ու հոտը: Փոխարէնը այս տարի բազմազան էին բացօթեայ ներկայացումները՝ կանադացի փչան (փուչիկ փչող ) Շոնից մինչեւ վրացական հրախաղն ու Սլովենիայի հեքիաթը: Նոյն ցանկում էր նաեւ Զարման  որն այդպէս էլ Աֆրիկայից Երեւան չհասաւ  բայց դա չէր խանգարում  որ Երեւանում չտեսնէինք մի ուրիշ աֆրիկեան տիպի ներկայացում  դա Ղազախստանի  Արտ եւ Շոկ թատրոնի  Թռչուններ ներկայացումն էր  որը կարելի էր անւանել ոչ աւել  ոչ պակաս՝  անտառային թատրոն: Ուզում եմ նշել նոյն խմբից նախկինում  Հայֆեստի շրջանակներում դիտւած այնպիսի յաջող ներկայացումներ  ինչպիսիք էին  Գագարին  Պուտին եւ  Վերադարձ դէպի Սովետ: Բոլորն էլ շօշափում էին քաղաքական ու հասարակական փոխյարաբերութիւնները յետսովետական ժամանակաշրջանում  իրենց իւրայատուկ հումորով: Իսկ սա լրիւ ուրիշ ձեւ էր  եւ ցաւօք սրտի  ուրիշ որակ: Նոյնը կարելի է ասել ռուսական  Քրոնիկներ ներկայացման մասին  որը հաւատարիմ մնալով խմբի ինքնուրոյն աշխատաոճին՝ զիջել էր որակը: Այս տարի հանդիսատեսին յուսախաբ արեցին նաեւ անգլիացի ներն ու վրացիները  որոնցից թատրոնում ունեցած աւանդի պատճառով առաւել մեծ ակնկալիքների տեղիք էր տալիս: Նոյնը չի կարելի ասել Իսրայէլից ժամանած թատերախմբի մասին  որը հակառակ անցեալի  այս անգամ Աննա Վլասովը տիկնիկայինի եւ մնջախաղի համադրութեամբ ներկայացրեց կնոջ կերպարը՝ հիմք ընդունելով   Ծննդոց գիրքի հոգեւոր թեման ու զարմացըրեց բոորին։ Իւրաքանչիւր փառատօն ունի իր գերազանց  միջակ եւ թոյլ ներկայացումները: Ըստ Ղուկասեանի, իրենց յաջողել է ապահովել գերազանցը՝  Ֆիլիպ ժանտիի եւ  Կրեդէի միջոցով: Եթէ Ժանտին մեզ կախարդեց իր շքեղութեամբ  երազային աշխարհով ու գոյներով  ապա բուլգարացիք նոյնն արեցին համեստութեամբ՝ ի ցոյց դնելով իրենց թատերական վարպետութիւնն ու երեւակայութեան թռիչքը:
Հանդիսատեսն առաւել տուժել էր միջին օղակից  որտեղ պակասում էին որակեալ բեմադրութիւնները: Այստեղ ինչոր չափով փրկեցին պարսկական խմբերը. հինգ տարբեր խմբեր  տարբեր ոճերով  որոնցից երկուսն առանձնանում էին նաեւ որակով. Մորթեզա Մոնթազեմին՝  Կին եւ տղամարդ ներկայացումով ամբողջովին փոխեց պարսկական խմբերի նկատմամբ եղած պատկերացումը՝ գովասանքի արժանանալով թէ՛ Հայաստանի եւ թէ՛ օտարերկըրեայ հանդիսատեսի կողմից: Միւսը  Եւայից Եւան էր  աբսուրդ ներկայացում  որը լոյսերի խաղով  թղթէ տիկնիկներով եւ պարսկական մելամաղձոտ երաժշտութեամբ մեզ ուղեկցեց դէպի հեքիաթային հազար ու մի գիշերները: Այնպէս որ  փառատօնի նախագահը փակման արարողութեան ժամանակ ընդգծեց, որ պարսիկները այս տարւայ փառատօնի երեւոյթն էին: Հայկական ներկայացումները  ինչպէս միշտ  թողնում ենք տարւայ ընթացքում  դիտելու յարմար առիթի  որը երբեք չի ստացւում: Գրքոյկը թերթելիս հայկական բաժնում հանդիպում ես նոր անունների  որոնք կարող են թարմ ուժ եւ կրկնակի եռանդ պարգեւել մեր թատրոնին:
Այսպիսով  փակւեց 2009 թւականի  Հայֆեստի գրքոյկը ու մենք տակաւին յոյսեր ենք փայփայում  որ եթէ շուտով չի յաղթահարւելու տնտեսական ճգնաժամը  ապա գոնէ թեթեւանայ այն  յոյսով ենք յաջորդ տարի գրքոյկում կը տեսնենք Երեւանի քաղաքապետի ֆոտօգենիկ լուսանկարը՝ որպէս հովանաւոր  յոյսով ենք Արթուրն էլ պարտաւորւած չի լինելու շեշտել երկու՛ առաջատարների անուն  եւ վերջապէս  յոյսով ենք փառատօնն էլ աւելի  կայանայ:

Յոյս թիւ 62

4 Նոյեմբեր 2009