ԹԵՀՐԱՆԻ ԱՐԱՐԱՏ-Ի ՕՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼԸ` ԻՐԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ

 

Ուրբաթ,2010թ. Յունւարի 29-ի առաւօտեան Արարատ-ի բասկետբոլի աղջիկները, որոնք արդէն ճանաչւում են որպէս թռիչքների վարպետներ, իրենց հիացմունք պատճառող ցատկումներով ու վարպետութեամբ, կրկին անգամ հրաշք գործելով, երրորդ յաճախական տարին լինելով, դարձան երկրի ախոյեան` Սուպեր Լիգայի առաջնակարգ մրցութիւններում:
Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան օր. Բասկետբոլի խումբը, յաղթահարելով երկրի մակարդակով տեղի ունեցած Սուպեր Լիգայի խաղերը,վերջապէս երեկ ուրբաթ, Յունւարի 29ին, 93-63 արդիւնքով յաղթեց Ֆուլադէ Մոբարաքէ Սեփահան առաջնակարգ խմբին եւ դարձեալ դարձաւ երկրի ա- խոյեան ու մեծ խանդավառութիւն առաջացրեց հայ երկրպագուների մօտ:
Իրանի օր. Բասկետբոլի Սուպեր լիգայի մրցութիւններն արդէն մեկնարկւել էին 2009 թւականի Սեպտեմբերից եւ իրանական 14 խմբեր երթ ու դարձի եղանակով 102 մրցութիւններ անցկացնելով երէկ հասաւ իր աւարտին` Թեհրանի Արարատ-ի վըճռական յաղթականով:
Այսպիսով, Թեհրանի Արարատ-ը որպէս Իրանի միակ ներկայացուցիչը` մասնակցելու է Իրաքի Արբիլ քաղաքում տեղի ունենալիք Արեւելեան Ասիայի գաւաթի խաղերին:
ՙԱրարատ-ի օր. Բասկետբոլի խումբը կիսաեզրափակիչ խաղերին նախապէս յաղթահարել էր Շերքաթէ Նաֆթէ Թեհրան եւ Սադրայէ Շիրազ հզօր խմբերին:
Երէկ եզրափակիչ մրցութեան աւարտին` Իրանի օր. Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ` տկն. Քարամզադէն զեկուցելով խաղերի ընթացման մասին, իր եւ ֆեդերացիայի անունից շնորհաւորելով Արարատ-ին, իր բասկետբոլի խմբի հերթական յաղթանակի համար, յատկապէս շնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Արարատ Կազմակերպութեանը` խաղերը հիւրընկալելու եւ ֆեդերացիայի հետ ունեցած սերտ ու անվերապահ համագործակցութեան համար:
Նա ապա առաջնակարգ խմբերին յանձնեց գաւաթները, հերթաբար` Արարատ-ի (առաջին), Ֆուլադէ Մոբարաքէյէ Սեփահան-ի (երկրորդ) եւ Սադրայէ Շիրազ-ի (երրորդ) պատասխանատուներին:Արարատ-ի յաղթանակը յայտարարելուն պէս, հնչեց յաղթական երաժշտութիւն եւ առաստաղից ու յատակից ցրւեցին խանդավառութիւն շարժող հրավառութիւն ու գոյնըզգոյն կտորների պար` դահլիճում:
Այնուհետեւ Իրանի բասկետբոլի ֆեդերացիաների պատասխանատուների, Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ մարզական միութեան ներկայացուցիչների միջոցով յաղթած խմբերին տրւեցին մեդալներ ու գնահատագրեր, ինչպէս նաեւ յուշանւէրներ` ամբողջ մըրցոյթների իրաւարարներին: Նոյն արարողութեան ընթացքում ծաղիկներ տրւեցին Իրանի մասշտաբով օրիորդաց բասկետբոլի վաստակաւոր մարզիկներին:
Վերջում, Արարատ Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Հարմիկ Զովելեանը յանուն կենտր. Վարչութեան, շնորհաւորելով խմբի մարզիկներին, մարզիչին ու միւս պատասխանատուներին, յոյս յայտնեց, որ Արարատ-ի օր. բասկետբոլի խումբը, այս անգամ որպէս Իրանի ներկայացուցիչ յաղթող հադի- սանան Իրաքի Արբիլ քաղաքում կայացող` Արեւմտեան Ասիայի գաւաթի խաղերում:
Իսկ ամենավերջում, մարզիկներն ու երկըրպագուները խանդավառ երաժշտութեան ներքոյ` հայկական իսկական խրախճանք ձեւակերպեցին ՙԱրարատ՚ մարզաւանի Սասունցի Դաւիթ սրահում:

Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Հանրային Կապ
2010-01-29

 

Յոյս թիւ 68

10 Փետրւար 2010