ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԸ՝


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈՈՒԸ

 


Այս օրերին ֆուտբոլից հնա-րաւոր չէ փախչել. սիրես թէ չսի-րես, ուզես թէ չուզես, կը լսես աշխարհի 32 ընտրեալ հաւաքականների մրցակցութեան մասին, այն մասին, որ նախկին շրջանի չեմպիոն Ֆրանսիան այս տարի պարտւեց հէնց առաջին փուլում, իսկ լատին ամերիկեան թիմերը լաւ խաղացին եւ բոլորն անցան մրցակցութիւնների երկրորդ փուլ: Ժողովուրդները ամբողջ աշխարհում հետեւում են իրենց թիմերի խաղերին, հրճւում են նրանց յաղթանակներով, ասես այդ խաղում դիմացինին յաղթելը՝ իրենց արժանապատւութեան ամենահաստատ ապացոյցն է, իսկ պարտութիւնները առիթ են տալիս երկար-բարակ քննարկումների ու վիճաբանութիւնների երկրի ներսում: Այս բոլորը սփռւում է տասնեակ հեռուստաալիքների միջոցով այս օրերին եթէ գիշերները ֆուտբոլ չես դիտում, դա իհարկէ շատ տարօրինակ է համարւում, լայնօրէն ար-տացոլւում է ինտերնետում եւ համաշխարհային մամուլում: Իւրաքանչիւր խաղ տեսագրւում է 32 կամերաների միջոցով եւ դրա համար օգտագործւում են հեռուստատեսային տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումները: Ըստ կանխատեսումների՝ այս խաղերը ամբողջ աշխարհում հեռուստացոյցով դիտում է 4-5 հարիւր միլիոն մարդ, իսկ ստադիոններում խաղերին ակնատես է դառնում մօտաւորապէս 500000 մարդ:
Աշխարհի գաւաթի խաղերը կազմակերպում է ՖԻՖԱ-ն` Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միությունը (բուն անունը՝ Federation Internationale de Football Association): ՖԻՖԱ-ն, որը հիմնադրւել է 1904 թւականին, աշխարհի ֆուտբոլի կառավարիչ հիմնարկն է: Կենտրոնը գտնւում է Շւէյցարիայի Ցիւրիխ քաղաքում:
ՖԻՖԱ-ի որոշումերը հսկայական տնտեսական, մշակութային եւ քաղաքական հետեւութիւններ ունեն: Օրինակ այս տարի Հարաւային Աֆրիկայի նշանակումը՝ որպէս 19-րդ շրջանի խաղերի անցկացման վայր նոր վիճաբանութիւնների առիթ տւեց Ոմանց կարծիքով աֆրիկեան նորանկախ այդ երկիրը չունէր խաղերը պատշաճ ձեւով կազմակերպելու համար անհրաժեշտ հնարաւորութիւնները` ընդունելու հազարաւոր այցելուներ, տրամադրելու ստանդարդ մարզադաշտեր եւսակայն ՖԻՖԱ-ն պնդեց իր տեսակէտը՝ այս անգամ խաղերը մի աֆրիկեան երկրում կայացնելու ուղղու-թեամբ: Դա մի կողմից սիմիոլիկ քաղաքական նշանակութիւն ու-նէր՝ Աֆրիկան համաշխարհային համայնքում ներառելու, եւ միւս կողմից՝ Հարաւ Աֆրիկեան՝ ժո-ղովրդավարական եւ խաղաղ միջոցներով ափարթայդից ձեր-բազատւած հանրապետութեանը սատարելու առումով Դա նաեւ տնտեսապէս կարող էր օգնել այդ երկրին՝ որոշ հաշւարկումներով դրա ընդհանուր տնտեսական աճը բարձրացնելով մինչեւ մէկ տո-կոսի:
ՖԻՖԱ-ն կարեւորում է նաեւ իր որոշումների մշակութային հետե-ւանքները` փորձելով հասկանալ մեր աշխարհի մշակութային զանազանութիւնը եւ պահպանել այն: Վուվուզելայի արգելման վերաբերեալ նրա դիրքորոշումը այդ առումով հետաքրքիր է: Վուվուզելայի՝ այս զուռնանման նւագարանի ձայնը ոմանց կարծիքով կարող էր խանգարել մարզիկներին եւ հեռուստացոյց դիտողներին, սակայն, քանի որ դա այդ երկրի ընդունւած սովորոյթներից էր, ՖԻՖԱ-ն չհամաձայնեց դրա արգելմանը: Այս մասշտաբով ֆուտբոլը համաշխարհայնացման գլոբալիզացիայի ժամանակաշրջանի արդիւնքն է: Մինչեւ մեր ժամանակները, երբեք աշխարհը այսքան մարդաշատ ու այսքան միասնաբար չի հետեւել որեւէ մարզական իրադարձութեան:
Այսօր ֆուտբոլի աստղերը համայն աշխարհի պատանեկութեան եւ երիտասարդութեան իդէալական կերպարներն են: Ֆուտբոլի հսկաների, այսպէս ասած, աստղաբաշխական "գները", եւ այն գայթակղիչ հեռանկարը, որ կարող ես նոյնիսկ ֆուտբոլ խաղալով ձեռք բերել լեգենդար, համաշխարհային հռչակ եւ անհաւատալի վիթխարի հարստութիւն, ներշնչում է ողջ աշխարհի երիտասարդներին: Նրանք հագնում են իրենց երկրպագած թիմերի շապիկները, եւ իրենց մազերը յարդարում հռչակա-ւոր ֆուտբոլիստների օրինակով:
Աշխարհի գաւաթը աշխարհի ամենամեծ շոուն է, եւ ֆուտբոլը՝ աշխարհի կարեւորագոյն շոու-բիզնեսներից մէկը: Դա ասենք 20 տոկոս մարզանք է, 80 տոկոս զւարճալիք` entertainment Ամբողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում լինելու պատճառով, դա միաժամանակ ամենալաւ գովազդի վայրն է` ոչ միայն առեւտրական ընկերութիւնների համար` իրենց ապրանքներն ու բրանդները գովազդելու, այլ նաեւ քաղաքական այրերի համար, որոնք աշխատում են կարծիքներ տալով Գաւաթի մասին, լա-ւագոյնս օգտագործել առիթը եւ գրաւել հանրութեան ուշադրութիւնը: Այդպիսի գովազդ կարելի է համարել նաեւ Ալ Ղաիդայի յայտարարութիւնը, ուր Բեն Լադենը սպառնացել էր ռումբ պայթեցնել խաղերի վայրում: Մինչ այժմ բարեբախտաբար այդ սպառնալիքը չի իրականացել եւ յուսով չի էլ իրականանայ մինչեւ վերջ: Յամենայն դէպս, դա ապացուցում է, որ Ալ Ղաիդան հասկանում է, որ ապրում ենք մեդիաների եւ ֆուտբոլի գերիշխանութեան դարում:

Ռ.Ս.

Յոյս թիւ 77

30 Յունիս 2010