ԸՍՏ "ՎԻՔԻԼԻՔՍ"-ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ՝
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԷՆՔ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐԱՆԻՆ

 


"Գարդիան" անգլիական թերթը, վկայակոչելով "Վիքիլիքս"-ի կայքը, հրապարակել է բաւական կտրուկ մի նամակ, որը 24 Դեկտեմբեր 2008-ին ուղարկւել է Հայաստանի ղեկավարութեանը, եւ ուր ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտօնատար սպառնում է պատժամիջոցներ կիրառել, եթէ Հայաստանի կառավարութիւնը չդադարեցնի զէնքի առաքումները Իրան՝ իր տարածքով: "Նիուզ" հայկական լրատու գործակալութեան թարգմանութեամբ, ներկայացնում ենք սոյն նամակին բնագիրը.
Փոխպետքարտուղար Նեգրոպոնտէի նամակը՝ 2003թ. Հայաստանից Իրան զէնքի առաքման վերաբերեալ.
1. Խնդրենք հասցնել փոխպետքարտուղար Նեգրոպոնտէի նամակը: Դրանում ստորագրւած չի լինի բնօրինակը: Դեսպանատունը նաեւ պէտք է առաջարկի բանակցութիւններ վարել Հայաստանի կառավարութեան հետ՝ առաջիկայ շաբաթներին: Ենթադրեալ ժամկէտներն ու թիմի կազմը կուղարկւեն առանձին հեռագրով: Երեւանում դեսպանատանը յանձնարարւել է զեկուցել պատասխանը.
2. Գաղտնի/Հայաստան. Նամակի սկիզբը.
Յարգելի պարոն նախագահ (Սերժ Սարգսեան-Խմբ.)
Մենք գնահատում ենք ձեր կառավարութեան հետ դրական յարաբերութիւնները, քանի որ ուսումնանսիրում ենք ընդհանուր շահերի ներկապնակը, յատկապէս Լեռնային Ղարաբաղի հար-ցով համաձայնագիրը եւ Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորումը: Միեւնոյն ժամանակ մենք լրջօրէն անհանգստացած ենք զէնքի վերաարտահանման, ըստ էութեան, մահացու դէպքով:
Մենք՝ ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթիւ Բրայզանը եւ դեսպան Մարի Եովանովիչը, յայտնում ենք ձեզ մեր խորը մտահոգութիւնը Հայաստանի կողմից Իրանին սպառազինութիւնների յանձնման կապակցութեամբ, որի արդիւնքում Իրաքում զոհւել եւ վնասւածքներ են ստացել ԱՄՆ զինւորներ: Չնայած մեր երկրների միջեւ սերտ յարաբերութիւններին, ո՛չ վարչակազմը, ո՛չ Կոնգրեսը չեն կարող չնկատելու տալ դա: Ըստ օրէնքի, նման զէնքի յանձնումը պահանջում է մեզնից քննարկել, թէ կա՞ն, արդեօք, հիմքեր ԱՄՆ-ի պատժամիջոցների համար: Եթէ պատժամջոցներ մտցւեն, պատիժը կարող է ներառել ԱՄՆ-ի օգնութեան դադարեցում եւ արտահանման որոշ սահմանափակումներ:
Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարեւոր է, որ դուք համոզիչ ապացոյցներ ներկայացնէք, թէ ձեր կառավարութիւնը ներկայումս որպէս գործընկեր համագործակցում է մեզ հետ՝ երաշխաւորելու, թէ նման առաքումներն ապագայում չեն կրկնւի:
Միացեալ Նահանգներին համոզելու համար, որ դա չի կրկնւի, մենք ձգտում ենք գրաւոր համաձայնութեան հասնել Հայաստանի հետ, որը կամրագրի նրա ցանկութիւնը միջոցներ կիրառել՝ կանխելու, որ Հայաստանը կարող է Իրանին կամ ահաբեկչութեան կամ զէնքի տարածման հետ կապւած այլ երկրների զէնքի առաքման աղբիւր դառնալ:
Նման միջոցները ներառում են.
-Արտահանման վերահսկման հայկական յանձնաժողովի բարեփոխում, որպէսզի նրա անդամները ողջ դրոյքով աշխատողներ դառնան եւ բացառապէս աշխատեն արտահանման վերահսկողութեան ոլորտում,
-Աշխատանքային խմբեր ըս-տեղծել սահմանին՝ Հայաստան մուտք գործելիս՝ կրկնակի նշանակութեան եւ այլ մաքսանենգ ապրանքների յայտնաբերման եւ արգելման համար,
-Պարբերաբար ընդունել ամերիկեան փորձագէտներին՝ որոնք չյայտարարւած այցեր են իրականացնում թիմի աշխատանքը գնահատելու համար:
-Համաձայնեցնել Հայաստանի՝ արտահանման վերահսկողութեան օրէնսդրութիւնը ԵՄ օրէնս-դրութեան հետ,
-Լրամշակել եւ հրապարակել հայկական արտահանման վե-րահսկողութեան ցանկերը՝ ներառեալ Վասենարեան պայմանաւորւածութիւնների, հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողութեան ռեժիմի եւ միջազգային վերահսկողութեան այլ ռեժիմների ցուցակները,
-Երաշխաւորել, որ բրոքերները (միջնորդները-Խմբ.) Հայաստանում չեն նպաստի զէնքի հետ կապւած որեւէ իրի փոխանցմանը,
-Խորհրդակցել ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ առաքումների մասին:
Մենք պատրաստ ենք խումբ ուղարկել որքան հնարաւոր է շուտ քննարկելու այդ առաջարկները: Յուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել՝ դրական արդիւնքի հասնելու համար, որը կապահովի ձեր կառավարութեանը խստացնել արտահանման վերահսկողութիւնը, եւ մեր կառավարութիւնը նպաստի ձեզ այդ աշխատանքում:
Յարգանքներով՝
Ջոն Նեգրոպոնտէ
Նամակի տեքստի վերջը.

Տեղեկատւութիւն.
3. 2003թ. Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: 2007թ. այդ սպառազինութիւնների մի մասը առգրաււել են շիաների երկու յարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհւել է ԱՄՆ-ի մէկ զինւոր, եւս 6-ը վիրաւորւել են: Պետքարտուղարը խնդիրները քննարկել է նախագահ Սարգսեանի հետ՝ ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի կուլիսներում, բայց նա հերքել է, որ նման բան է եղել: Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների անմիջական մասնակցութիւնը եւ այդ զէնքի մասնակցութիւնը ԱՄՆ-ի ուժերի դէմ, այդ դէպքն իւնիքալ (առանձնայատուկ-Խմբ.) եւ բաւական մտահոգիչ են դարձնում: Այդ փոխանցումը կարող է հիմք ծառայել պատժամիջոցների համար՝ ԱՄՆ-ի իրաւական լիազօրութիւններին համապատասխան: Մենք ենթադրում ենք մի շարք քայլեր, որ Հայաստանը պէտք է անի ապագայում զէնքի առաքումները բացառելու համար: Մենք յուսով ենք պատժամիջոցների սպառնալիքը որպէս գործիք օգտագործել, որ հայկական կողմին հարկադրենք այնպիսի քայլեր անել, որ պատժամիջոցնէր չկիրառենք:
4. Քարտուղարի տեղակալը գրում է նախագահ Սարգսեանին, որ խումբ է ուղարկւելու Հայաստան՝ գրաւոր համաձայնութեան հասնելու, որ Հայաստանը քայլեր կը ձեռնարկի, որպէսզի Իրանի համար զէնքի հայթայթման աղբիւր չդառնայ: Այդ խումբը լրացուցիչ տեղեկութիւններ կը յայտնի, որոնք կը յստակեցնեն, թէ ինչու է Միացեալ Նահանգները վստահ, որ զէնքի փոխանցումը եղել է, եւ նախագահ Սարգսեանի հերքումներն անիմաստ չդարձնի: Մենք ակնկալում ենք, որ խումբը Հայաստան կը մեկնի առաջիկայ շաբաթներին, նոր վարչակազմի իրավիճակի մասին տեղեկանալու նպատակով բաւարար ժամանակ ապահովելու համար:
5. Մեր նպատակն է կանխել Հայաստանի՝ Իրանի եւ անհանգստութիւն յարուցող այլ երկրների համար սպառազինութիւնների աղբիւրի վերածւելը: Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը պէտք է յայտնի այն լրջութիւնը, որով Միացեալ Նահանգները քննարկում է այդ հարցը, եւ ընդգծի, որ առաքումները Իրան, ապա Իրաքի ահաբեկիչներին, որը յանգեցրել է ամերիկեան զինծառայողների մահւան, չեն կարող արհամարհւել Միացեալ Նահանգների կողմից:


Աղբիւր` Ասպարէզ
Արեւմտահայերէն հատւածները փոխադրւել են արեւելահայերէնի

Յոյս թիւ 88

8 Դեկտեմբեր 2010