ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ՝ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2016-ԻՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ Է ՄԵԾԱՄՕՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ


Մեծամօրի ատոմակայանը Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանն է, որը կառուցւել է 1970-ականներին, Երեւանից մօտ երեսուն կիլոմետր արեւմուտքում: Ներկայում կայանը սպասարկում է Հայաստանի 40% էլեկտրական հոսանքը:
Կայանը կառուցւել է երկու VVER-440 մոդել V230 միջուկային ռէակտորներով, եւ այն ժամանակւայ օգտագործւած տեխնոլոգիան, ըստ ժամանակակից ապահովութեան նորմաների, ամբողջութեամբ ընդունելի չէ: Ատոմակայանը, որը Հայաստանի էլեկտրականութեան 40%-ն է արտադրում փակւեց՝ 1988-ի երկրաշարժի պատճառով: Սակայն, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հետեւանքով երկիրը կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջեւ, Հայաստանի կառավարութիւնը 1993 թւականին որոշում կայացրեց ատոմակայանը վերաբացել: Սարք 2 ռէակտորը շահագործման յանձնւեց 1995 թւականի Հոկտեմբերի 26-ին: Աշխատող հայկական ատոմակայանի ռեսուրսները մինչեւ 2016 կը սպառւեն:
Կայանը 2003 թւականից աշխատացւել է ռուս ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ փակ բաժնետիրական ընկերութեան կողմից՝ հինգ տարւայ պայմանով՝ Հայաստանի պարտքերը մարելու օգնութեան համար:
Հայաստանը ներկայումս քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը, որը կը լինի 1000 կամ 1200 ՄՎ (Մեգավատ), համապատասխանաբար՝ $4 բիլիոն եւ $5.2-7.2 բիլիոն արժէքներով: Ըստ ՀՀ էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստեանի՝ նոր ատոմակայանի կառուցումը կարող է սկսւել 2011 թւականին: Նոր ատոմակայանը սպասւում է, որ իրաւազօրութիւն ստանայ 2017 թւականին:
Հայ քիմիկոս, միջավայրային քարոզարշաւի մասնակից եւ Հայաստանի Կանաչների Միութեան նախագահ՝ Յակոբ Սանասարեանը 2003 թւականին պնդեց, թէ Մեծամօր ատոմակայանը միջազգային ընդունւած անվտանգութեան ստանդարտներին չի համապատասխանում՝ պարունակման անօթի պակասութեան համար:

 

Յոյս թիւ 67

27 Յունւար 2010