Ռ. ԲԷՆԻ ԿԻՍԱՆԴՐԻԻ ՔՕՂԱԶԵՐԾՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Նոյեմբերի 27-ին բարձր հովանաւորութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի, Վազգէն Սարգսեանի անւան ռազմական ինստիտուտի կրթական համալիրի գլխաւոր շէնքի նախասրահում քօղազերծւեց իրանահայ բանաստեղ-արձակագիր, ճարտարապետ Ռուբէն Յովսէփի Յովհաննիսեանի (գրչանունով Ռ. Բէն) կիսանդրին: Ռուբէն Յովհաննիսեանը իր ամբողջ կարողութիւնը կտակել է իր ստեղծած Գիտութեան և տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամին ի սատար Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի հզօրացմանն ու զարգացմանը:
Միջոցառումը համընկնում էր բարերարի մահւան հնգամեակին: Այն նախագահում էր ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ գեներալ գնդապետ Իւրի Խաչատուրովը: Հանդիսավարն էր ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան բաժնի պետ գնդապետ Վանիկ Մինասեանը: Քօղազերծումից յետոյ, Հայաստանի զինւած ուժերի հոգեւոր Առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանն ու հոգեւոր անձնակազմը մատուցեցին հոգեհանգստեան պատարագ, որից յետոյ ձայն տրւեց Գիտութեան եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամի նախագահ դոկտ. Էդուարդ Պալասանեանին, յաւուր պատշաճի ներկայացնելու իր աւագ ընկերոջ կեանքն ու գործունէութիւնը: Հանդիսութեան աւարտին յարգանքի և երախտագիտութեան խօսք ասաց Վազգէն Սարգսեանի անւան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մեխակ Յակոբեանը:
Հանդիսութեանը ներկայ էին բարերարի հարազատները, բարեկամներն ու ընկերները, ինչպէս նաև գրականութեան եւ արւեստի բազմաթիւ գործիչներ:

 

Յոյս թիւ 64

9 Դեկտեմբեր 2009