ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱՆԱԼ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ
 

Սուրէն Մուսայէլեան

Հայ ազգային կոնգրէսի ակտիւի հետ Նոյեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հիմնականում իր աջակցութիւնն է յայտնել Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին, սակայն կրկնել է ներկայիս իշխանութիւնների հրաժարական տալու իր վաղեմի պահանջը:
Ընդդիմադիր առաջնորդը նաեւ պնդել է, որ նախագահ Սերժ Սարգսեանի` Անկարայի հետ հաշտեցնող համաձայնագրի , ազգայնական քննադատութիւնը, ոչ մի առնչութիւն չունի իրական քաղաքականութեան հետ:
, Մենք կողմ ենք թէ՛ հայ-թուրքական յարաբերութիւնների, թէ՛ ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ կարգաւորմանը, որը հիմնւած պէտք է լինի փոխզիջման եւ հաւասարակշռւածութեան սկզբունքների վրայ, բայց դրա հետ մէկտեղ, վճռականօրէն դէմ ենք հայ եւ թուրք պատմաբանների յանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թէ նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ-թուրքական հաշտեցմանը, - ասել է Տէր-Պետրոսեանը մէկ ժամ տեւած իր ելոյթում, որի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի ներկայիս ներքին եւ արտաքին քաղաքականութեան առաջ ծառացած մարտահրաւէրների վերաբերեալ ՀԱԿ-ի հիմնական տեսակէտը:
Տէր-Պետրոսեանը շարունակ պնդել է, որ Սերժ Սարգսեանը, որին Հայաստանի ընդդիմութիւնը դիտարկում է` որպէս ներքին լեգիտիմութիւնից զուրկ նախագահի, պէտք է հրաժարական տայ` հայ-թուրքական յարաբերութիւններում եւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում , վտանգաւոր զարգացումները կասեցնելու համար:
, Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգըսեանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմութիւն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանութեան կողմն են, որքան էլ ձեւացնեն, թէ իսկապէս մտահոգւած են նշւած անցանկալի զարգացումներով, - շեշտել է Տէր-Պետրոսեանը` ակնյայտօրէն վկայակոչելով ՀՅԴ-ին, որը քննադատելով հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնները, չդրեց Սարգսեանի հրաժարականի պահանջը:
Դաշնակցութեան եւ միւս ազգայնական ուժերին հասցէագրւած իր սուր խօսքում Տէր-Պետրոսեանը հերքել է վերջինների հռետորաբանութիւնը եւ պնդել, որ , բացի ՀԱԿ-ից, որեւէ այլ քաղաքական ուժ չի արտայայտում այսպիսի յստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում։
, Անզէն աչքով իսկ նկատելի է, որ, ի տարբերութիւն Կոնգրէսի, որը հայ-թուրքական արձանագրութիւններին ընդդիմացաւ ռէալ քաղաքականութեան դիրքերից, միւս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախօսական հարթութիւն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի իրական քաղաքականութեան եւ մեր երկրի իրական շահերի հետ, - նշում է Տէր-Պետրոսեանը։
, Ոչ մի թիզ հող, , ոչ մի զիջում կամ, ոչ մի հաշտեցում կարգախօսները, որքան էլ յստակ թւացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ յղի են մեր ժողովրդին ազգային աղէտի առջեւ կանգնեցնելու վտանգով։Իսկ երբ այդ կարգախօսներն ուղեկըցւած չեն իշխանափոխութեան պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են, - նշել է Տէր-Պետրոսեանը:
Աղբիւր՝ , ԱրմենիաՆաու

 

Յոյս թիւ 63

25 Նոյեմբեր 2009