ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 


Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers-ի հիմնադիր եւ նախագահն է: Նա բազմաթիւ երկրներում հանդէս է եկել որպէս սահմանադրական, Քրէական եւ Միջազգային օրէնքի խորհրդական, եւ ծառայել է Սիերա Լէոնում՝ որպէս ՄԱԿ-ի պատերազմական յանցագործութեան դէմ դատարանի առաջին նախագահ, ուր կարեւոր որոշումներ հեղինակեց Ներումների սահմանափակութեան, երեխաներին զինւորագրելու անօրինականութեան եւ Միջազգային Օրէնքի զարգացման բնագաւառում այլ կենսական հարցերի վերաբերեալ։ 2008-ին նա նշանակւել է ՄԱԿ-ի Արդարութեան խորհրդի երեք դատաւորներից մէկը: Նա հեղինակել է մի շարք գրքեր, այդ թւում` "Յանցագործութիւն մարդկութեան դէմ. Պայքար յանուն համաշխարհային արդարութեան", եւ "Արդարութեան խաղը" (յուշեր):