ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՄԱԶ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ
ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
 

Արթուր Պապեան

 


Հարիւրաւոր Թուրք ազգայնականներ ուրբաթ օրը նամազ անցկացրեցին միջնադարեան հայկակական մայ-րաքաղաք Անիի Մայր տաճարում:
"Ֆրանսպրես" գործակալութեան փոխանցմամբ, Թուրքիայի խոր-հրդարանի ազդեցիկ "Ազգայնական շարժում" կուսակցութեան այս նախաձեռնութիւնը իւրովի արձագանք է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած hայկական պատարագին, որը Թուրքիայի իշխանութիւնները ներկայացրել էին որպէս փոքրամասնութիւնների նկատմամբ հանդուրժողականութեան դրսեւորում, ինչը պէտք է օգնէր Թուրքիային` Եւրամիութեանը ին-տեգրւելու ճանապարհին:
"Ազգայնական շարժում" կուսակցութեան առաջնորդ Դեւլէթ Բահչելին, թուրքական դրօշներ կրող աջակիցների հետ ժամանեց Անիի կիսաւեր Մայր տաճար` մասնակցելու աւանդական ուրբաթօրեայ աղօթքի արարողութեանը: "Ազգայնական շարժում" կուսակցութիւնը յայտարարել է, որ այսպիսով Բահչելին հետե-ւում է սելջուկ սուլթան Ալփ Արսլանի օրինակին, ով, 1064 թւականին գրաւելով Անին, հրամայեց եկեղեցու գմբէթից հանել խաչը եւ նամազ կատարեց այնտեղ:
Ուրբաթօրեայ աղօթք իրականացնելու համար "Ազգայնական շարժու-մը" թոյլտւութիւն է ստացել Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնից: Այդուհանդերձ, "Ազատութիւն" ռադիոկայանի հետ զրոյցում Ստամբուլում լոյս տեսնող հայկական "Ակօս" թերթի խմբագիրներից Արիս Նալջին կարծիք է յայտնել, որ միջոցառումը ընդամէնը գալիք ընտրութիւններում ընդդիմադիր "Ազգայնական շարժում" կուսակցութեան օգտին քւէներ շահելու փորձ է:
Իր հերթին, Ստամբուլում լոյս տեսնող հայկական "Մարմարա" թերթի խմբագիր Ռոբեր Հատեճեանը շեշտել էր, թէ հայ-թուրքական սահմանին գտնւող Անիի Մայր եկեղեցու ընտրութիւնը պատահական չէր:
"Ազգայնական շարժում" կուսակցութիւնը միշտ կտրականապէս դէմ է արտայայտւել Հա-յաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանի բացմանն ուղղւած` Թուրքիայի կառավարութեան քայլերին:

NEWS.am

Յոյս թիւ 84

13 Հոկտեմբեր 2010