Ո՞Վ Է ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԸ

 

 


Ժամանակագրութիւն

1945. Ծնւել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946-ին ընտանիքի հետ տեղափոխւել է Երեւան:


1968. Աւարտել է Երեւանի պետական համալսարանի արե-ւելագիտական բաժինը, արաբերէն լեզու եւ գրականութիւն մասնագիտու-թեամբ:


1987. Լենինգրադի համալսարանից ստացել է բանասիրական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան:


1972-78. Աշխատել է Մանուկ Աբեղեան անւան գրականութեան ինստիտուտում:


1978-85. Մատենադարանի գիտական քարտուղար: 1985-ից մատենադարանի աւագ գիտաշխատող: Տիրապետում է ռուսերէն, ֆրանսերէն եւ այլ արեւ-մտեան լեզուների: Բազմաթիւ գիտական յօդւածների եւ գրքերի հեղինակ է:


1986. Ձերբակալւել է եւ մէկ շաբաթ կալանքի տակ պահւել Ապրիլի 24-ի ցոյցին ակտիւ մասնակցութեան համար:


1988. Եղել է Ղարաբաղի շարժման Հայաստանի կոմիտէի անդամ:

 

 


1988. Դեկտեմբերի 10-ին Ղարաբաղ կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալւել է եւ 6 ամիս բանտարկւել է Մոսկւայում:


1989. Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) հիմնադիր անդամ եւ նրա վարչութեան նախագահ:


1989. Օգոստոս. ընտրւել է Խորհրդային Հայաստանի գերագոյն խորհրդի պատգամաւոր: Յետոյ այդ խորհրդի նախագահ:


1991. Հոկտեմբերի 16-ին ընտրւել է անկախ Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ, ձայների 83 տոկոսով:


1994 Դեկտեմբեր 28.
Տէր-Պետրոսեանը յայտարարում է "Դրօ" գաղտնի յանցագործ խմբի բացայայտումը եւ խմբի կապը Դաշնակցութեան հետ: Խումբը, ըստ Տէր-Պետրոսեանի, նպատակ ունէր անկայունացնել երկիրը: Նա արգելում է Դաշնակցութեան գործունէութիւնը վեց ամսով: Ընդհանուր կարծիքն այն է, որ դա մի պատրւակ էր քաղաքական հակառակորդի աշխատանքը կասեցնելու համար:

 

 


1996. Սեպտեմբերի 22-ին վեր-ընտրւում է նախագահ, սակայն ընդդիմութիւնը ընտրութիւնները կեղծւած համարելով դիմում է բողոքի ցոյցերի: Սեպտեմբերի 25-ին ցուցարարները ներխուժում են Ազգային ժողովի շէնք: Ձերբակալւում ու ծեծի ու խոշտանգման են ենթարկւում մեծ թւով ընդդիմադիր գործիչներ: Բանակի ստորաբաժանումները եւ տանկերը հաստատւում են Երեւանի փողոցներում:

1998 Փետրւար. Հրաժարւում է նախագահի պաշտօնից: Հրաժարականի պատճառը Տէր-Պետրոսեանի մօտեցումն է Ղարաբաղի հարցում փոխզիջումների մասին: Նրա հակառակորդները` նրա ժամանակի վարչապետ եւ Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, նրա զինեալ ուժերի հրամանատար Վազգէն Սարգսեանը եւ Ներքին գործերի նա-խարար Սերժ Սարգսեանը, Տէր-Պետրոսեանի փուլային պլանը Ղարաբաղի հակամարտութեան կարգա-ւորման համար հանրութեան ներկայցնում են իբրեւ "Ղարաբաղը ծախելու" ծրագիր եւ նրան պարտադրում են հրաժարւել:
 

1999. Հոկտեմբեր 27. Տէր-Պետրոսեանին հրաժարւել պարտադրող կարեւորագոյն քաղաքական դէմքը՝ Վազգէն Սարգսեանը, զոհւում է Ազգային ժողով ներխուժած ահաբեկիչների միջոցով: Երկու շրջան նախագահ է ընտրւում Ռոբերտ Քոչարեանը: Այս տարիների ընթացքում քաղաքական ակտիւ կեանքին չի մասնակցում Տէր-Պետրոսեանը:
 

2005-7. Հրատարակւում է Տէր-Պետրոսեանի գրչին պատկանող "Խաչակիրները եւ Հայերը" պատմաքաղաքական աշխատութիւնը երկու հատորով:
 

2007. 26 Հոկտեմբեր. Նա յայտարարում է իր թեկնածութիւնը 2008 թւականի նախագահական ընտրութիւններին: Խիստ քննադատում է նախագահ Քոչարեանին եւ Հանրապետական կուսակցութեան նախագահութեան թեկնածու Սերժ Սաեգսեանին, նրանց վարչակարգը անւանում է աւազակապետութիւն: Նա մեղադրում է իշխանութեանը 1999 թւականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան մէջ:
 

2008. Փետրւար 19. Նախագահական ընտրութիւններ. Պաշտօնական արդիւնքների համաձայն Տէր-Պետրոսեանը ձեռք է բերել քւէների միայն 21.5 տոկոսը: Նրա համակիրներից տասնեակ հազար մարդ բողոքի ցոյցեր են կատարում Երեւանում:

 

 
 

2008. Մարտի 1-ը. Ոստիկանութիւնը գրոհում է Ազատութեան հրապարակում գիշերած ցուցարարների վրայ. սպանւում են ութ մարդ: Քոչարեանը արտակարգ վիճակ է յայտարարում: Բանակը հաստատւում է Երե-ւանի փողոցներում:
 

2008-ից մինչեւ օրս. Ընդդիմադիր կուսակցութիւններն ու խմբակցութիւնները Հայ Ազգային Կոնգրես ՀԱԿ անւան տակ բողոքի ցոյցեր են կազմակերպում Սերժ Սար-գսեանի իշխանութեան դէմ, որը նրանք համարում են անօրինական: Հիմնական պահանջները` Քաղբանտարկեալների ազատ արձակումը, Մարտի մէկի դէպքի սպանութիւնների հետախուզում, հանրահաւաքների եւ խօսքի ազատութիւն:
 

2009. Նոյեմբերին, Տէր-Պետրոսեանը քննադատում է հայ-թրքական պրոտոկոլների որոշ կէտեր, կարեւորագոյնը պատմաբանների յանձնախմբի մասին կէտը, բայց նաեւ քննադատում է դրա հակառակորդներին, որոնք, ըստ նրա, պրոտոկոլները քննարկում էին ոչ թէ ռէալ քաղաքականութեան գետնի վրայ, այլ գաղափարախօսութեան եւ հայ դատի հողի վրայ:

 

 
 

2011 Ապրիլ 11 եւ 28. Ընդդիմութեան հանրահաւաքներում Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարում է, որ ՀԱԿ-ը պատրաստ է երկխօսութիւն սկսել իշխանութիւնների հետ: Նա դնում է երեք նախապայմաններ, որոնց մասնակի կատարմամբ, սկսում են հանդիպումներ ՀԱԿ-ի եւ իշխանութիւնների ներկայացուցիչների միջեւ: Սակայն իսկական երկխօսութիւնը չի սկսում:
 

2011. 28 Հոկտեմբեր. Տէր Պետրոսեանը յայտարարում է, որ ՀԱԿ-ը եթէ յաջողի իշխանութիւններին պարտադրել կայացնել արտահերթ ընտրութիւններ, կը մասնակցի գալիք ընտրութիւններին եւ կը փորձի ապահովել ծանրակշիռ ներկայութիւն, որպէսզի կարողանայ բար-ձրացնել նախագահ Սերժ Սարգսեանի իմփիչմենտի հարցը:

 

Յոյս թիւ 110

9 Նոյեմբեր 2011