ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԱԼԻՔ-Ի
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Մեր կրօնական փոքրամասնութիւնները Իրանի լաւ քաղաքացիներն են , Փոքրամասնութիւնների բոլոր իրաւունքները ապահովւած են Այս կարգի գրաւոր թէ բանաւոր յայտարարութիւնների ականատես ու ունկնդիր ենք եղել անցող 30 տարիների ընթացքում։ Իսկ մենք էլ մեր հերթին որպէս նոյն փոքրամասնութեան բաղկացուցիչ միաւոր ՝ դրանց վերաբերւել ենք ըմբռնումով՝ առանց մեծամտանալու, աչանց յոխորտանքների եւ գլխաւորը՝ առանց ապերախտութեան։ Եւ դա ապացուցել ենք ոչ միայն ներքին՝ համայնքային, հասարակական ու որկրի մակարդակով, այլեւ ու մանաւանդ արտաքին ճակատի ուղղութեամբ, մշտապէս միջազգային ատեանների ու հանրութեան մօտ բարձր գնահատելով իրանական հայրենիքի պետական-ազգային շահերը։ Ահաւաստիկ, այս խորապատկերի ներքոյ բաւարար հիմք ու պատճառ ունենք անկեղծանալու, որպէսզի այժմ, 30 տարի անց (յատկապէս ի լուր նախագահական 4 թեկնածուների), յայտարարենք որ՝
1-Վաղուց արդէն սպառւած հասկացութիւն է փոքրամասնութիւն կոչւած, քանզի առաջին թէ 2-րդ կարգի քաղաքացիներ ասւածը անհեթեթութիւն է, լինի դա կրօնական, համայնքային թէ քաղաքացիական։ Այլպէս քաղաքացիական հասարակութիւնը ասւածը (որն առատօրէն գործածւում է նաեւ այս նախընտրական հասարակայնութիւն) մեղմ ասած՝ վերածւում է լոզունգի։
2-Դա ինչպէ՞ս է, որ փոքրամասնութիւնների բոլոր իրաւունքները սահմանադրօրէն ապահովւած են եւ յարգւած, բայցեւայնպէս՝ 30 տարի անց դէռ առգոյ են հայոց դտրոցների եւ հայոց լեզւի ու առարկաների սահմանփակ ժամերի այսքան չարչրկւող ու դեռ ցանկալի լուծման կարօտ հարցերը
3- Ինչպէս է, որ ըստ բազմիցս կրկնւող ու յաջորդաբար ՝ հերթական պետական-իշխանական պատասխանատուների կողմից նեծահոգաբար փայփայւող, սիրւող ու յարգւող հայ համայնքը ֆինանսապէս ի զօրու չլինելով պահել իր սիրած ու փայփայւած Արարատ ֆուտբոլային խմբի, չի՞ արժանանում նոյն պետական-կառաւարական չնչին հոգածութեանը (նոյն ճակատագիրը եւս սպասւում է Իրանի ախոյեան Արարատ-ի աղջ. բասկետբոլի խմբին)։
4- Դա ինչպէ՞ս, որ պատկան պատասխանատուները (յատկապէս անցնող քառամեակում) չնկատեցին կամ չկարեւորեցին լայն թափ առած Իրանից հայի արտագաղթին եւ պետականօրէն չնախաձեռնեցին միջոցներ, որպէսզի դիմագրաււի համայնքանդ ու յուսալքութեան մատնող այդ (նաեւ) արտաքին դաւադրութեան երեւոյթը
5- Եւ, վերջապէս, դա ինչպէ՞ս է, որ մշտապէս արծարծւող փոքրամասնականները 30 տարի անց դեռեւս պիտի մտահոգւած մնան ու անսպառ սպասողական վիճակում յայտնւեն, ասենք, դատա-իրաւական կամ ժառանգական հարցերի բարւոք լուծման համար (զորօրինակ՝ եղերաբախտ Միրօ Բեգիջանեանի դատաւարութիւնը)։
Ահա հիմնախնդիրներ, որոնց բաւարարման ու լուծման ուղղութեամբ մեր արդարացի ակնկալիքների ու պահանջների այսօրեայ սլաքը ուղղում ենք 10-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածութիւնների թեկնածուներին, որպէսզի վերջիններս (անկախ նրարցից թէ որ թեկնածուն կը յաղթի) համարժէն վերաբերմունք ցուցաբերեն ու տայ Աստւած ՝ գործով ապացուցեն իրենց ոչ միայն նախընտրական կարգախօսքերը, այլեւ՝ պետական-ժողաւրդային, հասարակական պարտաւորութիւնները, ի մասնաւորի՝ այսպէս ասած փոքրամասնութիւն կազմող քաղաքացիական-կրօնական համայնքների ու տւեալ դէպքում՝ իրանահայ համայնքի օգտին։

Յոյս թիւ 52
17 Յունիս 2009