ՀԱՅ ԱԿՈՒՄԲԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ ԴԷՄ Է  ՌՈՍՏՈՄ ՈՍԿԱՆԵԱՆԻ ՆԱԽԱԳԾԱԾ ՍՐԱՀԸ ԱՆՒԱՆԵԼ ՆՐԱ ԱՆՈՒՆՈՎ


Լաւ, հասկացանք՝ Հայ ակումբ-ի վարչութիւնը դէմ է Ռոստոմ
Ոսկանեանի նախագծած սրահը անւանել նրա անունով։ Բայց ի՞նչն է հերքում, եւ ի՞նչ ուղղում է պահանջում Յոյս-ից։
Յոյս-ում հրատարակւած Ռոստոմ Ոսկանեանի մեծարման թղթակցութեան վերջում գրւած է հետեւեալը.
... Ճարտ. Ա. Այւազեանը առաջարկեց, որ դահլիճը ի պա
տիւ իր իսկ ճարտարապետի, եւ ի յիշատակ այդ օրւայ, անւանւի Ռոստոմ. առաջարկը արժանացաւ ներկաների բուռն ծափահարութեան։
Արդեօք այստեղ խօսք կա՞յ այն մասին, թէ սա Ակումբի վարչութեան առաջարկն է։ Թէ՞ ակումբի վարչութիւնը հերքում է, որ այսպիսի առաջարկ է հնչել բեմից։ Արդեօ՞ք հերքում է այն, որ առաջարկը արժանացել է ներկաների բուռն ծափահարութեան։ Ի՞նչ թերութիւն կայ Յոյս-ի գրածի մէջ, որ ակումբի վարչութիւնը պահանջում է այն ուղղել։
Ի՞նչ վերաբերում է առաջին թերութեան, թոյլ տւէք ասել, որ որեւէ թերթ պարտաւոր չէ որեւէ ձեռնարկի լուրը հրապարակելիս արձանագրել բոլոր նրանց անունները, ովքեր խօսել են այդ ձեռնարկում։ Նա, իր հայեցողութեամբ, զեկոյցում ներառնում է այն, ինչը համարում է աւելի էական տւեալ ձեռնարկի համար եւ այն, ինչը ենթադրում է աւելի կը հետաքրքրի իր ընթերցողին, եւ սո- վորաբար կրճատելով հանդէսի պաշտօնական, իր կարծիքով՝ ձանձրացուցիչ կամ կրկնակի մասերը, փորձում է կենտրոնանալ օրւայ բուն թեմայի վրայ, որ տւեալ դէպքում Ռոստոմ Ոսկանեանի արւեստի եւ անհատականութեան հետ ծանօթանալն էր։
Վերջում աւելացնենք, որ Յոյս-ը, ինչպէս հանդէսում ներկաների մեծամասնութիւնը, երկրորդում է ճարտ. Այւազեանի առաջարկը եւ հարցնում է Հայ ակումբի վարչութիւնից.
Ինչո՞ւ էք դէմ սրահը Ռոստոմ կոչելու առաջարկին։

 

Մի՞թէ իւրաքանչիւր համայնք չպիտի մեծարի իր մշակութային գործիչներին, եւ ի՞նչ անպատեհութիւն կայ Ռոստոմ Ոսկանեանի գործը, իր իսկ անունով կոչելու մէջ։

 

 

 

 

Յոյս թիւ 64

9 Դեկտեմբեր 2009