ՓՈԽՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԸ, ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ
ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՁԵՒԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՅՑՆԵՐԸ


ՀԱՏՒԱԾՆԵՐ "ԱԼԻՔ"-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱՒԱԾ ԷՄԻԼ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՅՕԴՒԱԾԻՑ


Ամիսներ է, ինչ "Ալիք" օրաթերթի ընթերցողները թերթում յայտնւած "Համայնքային հրատապ հարցերը՝ լուսարձակում" սիւնակում ծանօթանում են տարբեր խաւերի ու մասնագիտութիւնների տէր անձանց տեսակէտներին՝ համայնքային ներկայ խնդիրների շուրջ: Թերեւս դրանցից ամենահետաքրքիր ու ամենաանաչառներից մէկը կարելի էր համարել վերջերս՝ Հոկտ.28 եւ Նոյ.1-ի համարնեում լոյս տեսած՝ Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Էմիլ Մնացականեանի ներկայացրած տեսակէտ-առաջադրանքները: Նկատի ունենալով սոյն գրութեան մէջ արծարծւած կարեւոր ու նոր հարցադրումներն ու տեսակէտները, խուսափելով իհարկէ բազմիցս կրկնւած թեմաներից, ստորեւ վերատպում ենք որոշակի հատւածներ, որով յոյս ունենք, որ առիթ կը դառնանք ոմանց համար առաւել մասնագիտօրէն ու հանգամանօրէն քննարկել նշւած հարցադրումները, եւ նոր տեսակէտներ յայտնել:

Ք.Ա.
 

Անցեալ տասնամեակների ընթացքում միջազգային եւ ներազգային կեանքում տեղի են ունեցել մեծ փոփոխութիւններ, որոնց համապատասխան նաեւ փոփոխւել են իրանահայ համայնքի պայմանները եւ հնարաւորութիւնները:
-Տեղի ունեցած փոփոխութիւններով հանդերձ անփոփոխ են մնացել համայնքի ղեկավարման աւանդական ձեւերը եւ կառոյցները, որի հետեւանքով՝ ժամանակի ընթացքում ոչ միայն չեն մեղմացել, այլեւ հետզհետէ շեշտաւորւել են դժւարութիւնները:
-Երկարամեայ ծրագրերով պէտք է վերանայել ազգային-հասարակական միաւորների եւ կառոյցների ընդհանուր դրւածքը՝ ստեղծելով փոփոխութիւններ, որոնցով հնարաւոր կը դառնայ ներկայ մարդուժով եւ նիւթական միջոցների օպտիմալ օգտագործումով լաւագոյնս ղեկավարել համայնքը
-Փոփոխութիւնները նախատեսւում են հետեւեալ բնագաւառներում՝ կրթական, տնտեսական, հասարակական եւ վարչական:
Կրթական ասպարէզում առաւել շեշտաւորւում են վերոյիշեալ խնդիրները: Աշակերտութեան թւի նւազման հետեւանքով՝ ուսումնադաստիարակչութեան նախարարութեան առաջնակարգ դպրոցների ցանկից դուրս են գալիս մեր դպրոցները, որով դպրոցը սկսում է զրկւել լաւագոյն հնարաւորութիւնների յատկացումից:
աշակերտութեան թիւը շարունակւելու է նւազել ապագայ տարիներում: Նոյնիսկ եթէ նկատի չունենանք արտագաղթը: Այս ընթացքը բնականաբար, պատճառ է դառնալու, որ որոշ դպրոցներ ինքնաբերաբար փակւեն: Մէկ խօսքով ՝ աւանդական ձեւերով առանց հեռանկարային ծրագրերի համայնքը ղեկավարելով դպրոցների թիւը ինքնաբերաբար պակսելու էԺամանակին թոյլ դպրոցների մէկտեղումով կարելի է առաջացնել ենթահողը՝ Թեհրանի հայոց դպրոցների կրթական մակարդակի օրէցօր զարգացման համար:
Տնտեսական ասպարէզում համայնքի աւանդական ղեկավարումը հիմնւած է ազգային կառոյցների մատակարարած ծառայութիւնների դիմաց հայ հասարակութիւնից գանձւած գումարների ու նւիրատւութիւնների վրայ: Իրանահայ գաղութի ազգային հնարաւորութեան խոշոր բաժինը կազմում են կալւածներըսակայն դրանք գտնւում են պասիւ վիճակում եւ ոչ մի զգալի եկամուտ չեն առաջացնում համայնքի ծախսերը հոգալու համար:
Ազգային հարստութիւնները երկարամեայ ծրագրերով հիմնական օգտագործման ենթարկելու համար՝ դարձեալ պէտք է դուրս գալ աւանդական ղեկավարման կաղապարից, որը ներկայիս հիմնւած է սիրողական յանձնախմբերի եւ մարմինների ոչ-մասնագէտ մարդուժով ու նոյնակերպ ծրագրերի վրայ: Հիմնական լուծումներ գտնելու համար եւ երկարատեւ ծրագրերի հիման վրայ ազգային տնտեսական համակարգի կերտման համար՝ պէտք է ստեղծել նոր կառոյցներ, որոնց իրենց մասնակցութիւնը պէտք է բերեն համայնքի գործարար, մասնագէտ եւ բանիմաց անձնաւորութիւններ:
Հասարակական ասպարէզումՄարզամշակութային ասպարէզում նաեւ որակական անկումը համայնքում ակնյայտ լինելով, սոյն կառոյցների միատեղման կամ համատեղ գործունէութեան հարցը պէտք է օրակարգի վրայ բերել: Նկատի ունենալով վարչական մարդուժի պակասը եւ ընդհանրապէս սիրողաբար ա\խատողների թւի նւազումը՝ հարկ է նկատւում առաջացնել նոր կազմակերպական դրւածք, որտեղ բոլոր մարզա-մշակութային միութիւնների ղեկավար ուժերը կարողանան միասնական մտքերով ճշտել համայնքի մարզա-մշակութային գործունէութեան երկարամեայ նպատակները եւ կազմելով աշխատանքային ծրագրեր, իւրաքանչիւր միութեանը յանձնարարել համաընդհանուր ծրագրի որոշակի բաժնի իրագործումը:
Վարչական ասպարէզում քննարկումները ընթացել են օպտիմալացման եւ ընդհանրապէս համայնքի երկարամեայ ծրագրերի մշակման վարչական ձեւերի շուրջ:ԹՀ" թեմի կանոնադրութեան վերանայումը եւ նրան օրւայ պայմանների հետ համապատասպխանեցնելը ներառւած է Պատգ.ժողովի գործունէութեան ծրագրի մէջ:


****


Ազգային իշխանութեան բարձրագոյն ժողովների եւ մարմինների կողմից արդէն իսկ համոզում դարձած հայեցակարգային այս մտքերը, գործադրութեան մէջ , սակայն հանդիպել են խոչընդոտների, անցեալ տարիներում: Ընդհանուր առմամբ փոփոխութիւնների դէմ հականդրադարձի դրսեւորում է նկատւել թէ՛ ազգային մարմինների եւ ժողովների, եւ թէ՛ համայնքի հայ հասարակութեան մէջ՝ աւանդապաշտ անձնաւորութիւնների կողմից: Այդ իսկ պատճառով՝ տեսութիւններից դէպի գործադրութեան հոլովոյթը խիստ դանդաղ ընթացք է ունեցել:

****


խիստ անհրաժեշտ է նկատի ունենալ այն կարեւոր պարագան, որ առանց ժողովրդի գործօնը նկատի առնելու՝ նոյնիսկ լաւագոյն ծրագրերը, որոնք նախատեսւում են ծառայեցնելու ժողովրդի բարօրութեանը, կարող են հակառակ արդիւնքների յանգել եւողովրդի մօտ համայնքի ապագայի վերաբերեալ թիւր տպաւորութիւններ առաջացնել: Ծրագրերի բարեյաջող իրականացման համար՝ պէտք է, որ բարձրացնել ժողովրդի մօտ հաւատքը՝ հանդէպ համայնքի ապագայի: Այս ուղղութեամբ Պատգ.ժողովին խորհրդատրելի է, որ բարձրացնի թափանցիկ գործունէութեան աստիճանը եւ ժողովրդին իրազեկ դարձնի ազգային իշխանութեան ծրագրերի եւ գործունէութեան մասին

 

Յոյս թիւ 86

10 Նոյեմբեր 2010