ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՄԱՋԻԴԻԷԻ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ


Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի 4 անդամներ՝ Ալբերտ Քոչարեանը, Ռոզիկ Տէր-Յովհաննիսեանը, Վահէ Խաչատրեանը եւ Վազրիկ Ղազարեանը պատասխանել են "Ալիք" օրաթերթում տպագրւած նոյն խորհրդի անդամ` Արմէն Օհանջանեանի յայտարարութիւններին: Հարցը հետեւեալն է. Այդ խորհրդի անդամներից 4-ը "Նայիրի" միութեան կողմից հովանաւորւած անդամներ են, 3-ը` անկախ անդամներ: Ըստ Օհանջանեանի այդ 3 անդամները ներկայ չգտնւելով ժողովներին անհնար են դարձնում խորհրդի դիւանի ընտրութիւնները: Իսկ ինչն է պատճառը, որ դիւանի ընտրութիւնների շուրջ համաձայնութիւն չի կայանում: Թաղային խորհրդի անկախ անդամները դա բացատրում են նրանով, որ խորհրդի մեծամասնութիւնը կողմերի միջեւ կայացած համաձայնութիւնը չի յարգում եւ ենթադրում է, որ իրենք մեծամասնութիւն լինելով, պիտի բոլոր հարցերում իրենց տեսակէտը գերակշռի: Աւելի մանրամասն բացատրութիւնները կարդացէք Մաջիդիէ թաղամասի խորհրդի անդամների պատասխան-նամակում: Պարտադրւած նամակը տպագրում ենք որոշ յապաւումներով: Դրա ամբողջական տեքստը կարող էք կարդալ "Ալիք"-ի Օգոստոսի 26-ի համարում: Ստորեւ կարող էք կարդալ նաեւ "Ալիք"-ի Յունիսի 23-ի համարում հրատարակւած Ա. Օհանջանեանի բացատրութիւնները, որոնց է վերաբերում խորհրդի 4 անդամների պատասխանը:

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ՝ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՒՅՑԱՅԻՆ ԴՐՒԱԾՔԻ ՄԱՍԻՆ

ԵՐԲ ԳԼԽԱՒՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՆ Է

 

Յոյս թիւ 82

15 Սեպտեմբեր 2010