ԼՐԱՑՈՒՄՆԵՐ՝ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

ԿԱՌՒՅՑԱՅԻՆ ԴՐՒԱԾՔԻ ՄԱՍԻՆ


Մեր Յունիսի 23-ի համարի 4-րդ էջում տպագրել էինք հարցազրոյց՝ Զէյթուն քաղաքամասի Թաղային խորհրդի նախագահ Արմէն Օհանջանեանի հետ, որը հարցազրոյցի ծիրում անդրադարձել էր Թաղային խորհրդի աշխատանքներին, իսկ այսօր որպէս հարցազրոյցի ամբողջացում կամ եթէ կարելի է ասել՝ լրացում, տպագրում ենք այն խնդիրները, որոնք նաեւ առգոյ են Թաղային խորհրդի ներսում, որը Արմէն Օհանջանեանի խօսքի շարունակութիւնը կարելի է համարել: Արմէն Օհանջանեանը կրկին կապ հաստատելով մեզ հետ՝ ցանկութիւն յայտնեց ամբողջացնել Քաղխորհրդի կառոյցի մասին տեղեկութիւնները, որը ներկայացնում ենք ստորեւ:
Թեհրանի քաղաքապետարանին կից գործող Թաղային խորհուրդները կոչւած են՝ սպասարկելու իւրաքանչիւր թաղամասի բնակչութեանը՝ հոգալով նրանց կարիքները եւ ցուցաբերելու ան-հրաժեշտ աջակցութիւն: Թաղային խորհուրդները որպէս այդպիսին՝ կազմաւորւում են, այսինքն՝ ընտրութիւնների միջոցով տասհոգանոց կազմը ձեւաւորւում է չորս տարին մէկ անգամ, իսկ դիւանի ընտրութիւնները կայանում են ամէն տարի: Զէյթուն քաղաքամասի Թաղային խորհրդի 3-րդ շրջանի նախագահ Արմէն Օհանջանեանի ասութեամբ՝ մեր փոխգործակցութեան շուրջ 70 տոկոսը՝ քաղաքապետարանի հետ է լինում, 30-ը՝ համայնքի եւ ուրիշ կառոյցների հետ: Թաղային խորհրդի կազմում ընտրւում են 10 հոգի, 7 հոգին՝ որպէս իսկական անդամներ եւ 3 հոգին՝ որպէս անձնափոխանորդներ, բայց այդ երեք հոգին եւս մասնակցում են ժողովներին: Անցնենք բուն հարցին, որը տարակարծութեան տեղիք է տւել եւ վիճայարոյց հարց է դարձել դիւանի ներսում: Զէյթուն քաղաքամասի Թաղային խորհրդում Հ. Մ. "Նայիրի" միու-թեան կողմից հովանաւորւող չորս թեկնածուներ են ընտրւել որպէս մը-նայուն անդամ՝ Է-դիկ Քեշիշեան, Յովիկ Մինասեան, Արա Շահվեր-դեան եւ Արմէն Օհանջանեան: Դիւանի եօթհոգանոց կազմը ամբողջացնում են երեք անկախ անդամներ՝ Ալբերտ Քոչարեանը, Վահէ Խաչատրեանը եւ Ռոզիկ Տէր-Յովհաննիսեանը: Խօսելով վիճայարոյց հարցի մասին՝ Արմէն Օհանջանեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ երեք անկախ անդամների պահանջն այն է, որ նրանք ցանկանում են դիւանի ընտրութիւններում դառնալ նախագահ կամ փոխնախագահ, բայց օրէնքով նախատեսւած կէտը սահմանափակում է այդ հնարաւորութիւնը, քանի որ, ինչպէս նշեցինք արդէն, եօթհոգանոց կազմից չորսն ընտրւել են ժողովրդի քւէով: Շարունակելով վիճայարոյց հարցի մասին իր մեկնաբանութիւնները՝ Արմէն Օհանջանեանը նշեց, որ հիմնականում մենք ոչ թէ մի հարց չպէտք է ունենայինք, որովհետեւ մենք ունենք չորսով երեք ձայնի մի պատկեր, բայց մի կէտ կայ Թաղային խորհուրդների ընտրութիւնների կանոնագրութիւնում, ըստ որի՝ ընտրութիւններն այն րոպէից կը սկսւեն, երբ եօթհոգանոց կազմից հինգը ներկայ լինեն ընտրութիւններին, եւ, դժբախտաբար, անկախ անդամներն իրենց ցանկութիւնը պարտադրելու համար՝ օգտւելով այդ կէտից՝ իրաւունք չեն տալիս, որ ընտրութիւնները կայանան, որից էլ ահա թէ ինչ է ստացւում՝ այդ երեք հոգին կարողանում են յաղթել չորս հոգուն, սակայն մենք չորս հոգով չենք կարող ընտրութիւնները բեկանել, բայց իրենք իրենց չմասնակցելով՝ կարողանում են բեկանել: Մեր այն հարցին, թէ այս խնդրին ինչպիսի հանգուցալուծում է տեսնում Արմէն Օհանջանեանը՝ պատասխանեց. "Ես կարծում եմ՝ այս հարցը կը մնայ գալիք տարւան, կարծում եմ՝ եկող տարի կը գտնի իր հանգուցալուծումը, որովհետեւ երրորդ տարւայ սկզբում միջշրջանային ընտրութիւններ են կայանալու. միգուցէ դիւանը կազմալուծեն եւ կրկին ընտրութիւններ կայանան": Մեր կարծիքով՝ համախոհութեամբ վճռահատւող հարցերը բերում են միանշանակ մի եզրակացութեան, որ մեզ համար որպէս համայնք եւ ժողովուրդ ու յատկապէս որպէս փոքրամասնութիւն՝ պատւաբեր չէ նման վիճայարոյց, ներքին խնդիրներից բխող հարցերը տեղափոխել պետական գործող դաշտ, քանզի ո՞ւր է մնացել մեր միասնականութեան ոգին, միասնական ճակատով ներկայանալու գաղափարը, որն այդքան շեփորում ենք ու կարծում ենք, որ երբ գլխաւոր նպատակը համայնքին ծառայելն է, ապա կարեւոր չէ, թէ դու ինչ հանգամանք ես զբաղեցնում տւեալ կառոյցում:

 

Յոյս թիւ 82

15 Սեպտեմբեր 2010