ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ ԵՒ ՀԱՑԱԴՈՒԼ

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

 

 

Արդէն մէկ ամսից աւել է, ինչ արտակարգ վիճակ է տիրում Մայր աթոռ Ս. Էջմիածնի հովանու տակ գտնւող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում: Ճեմարանի սաները բողոքում են կառավարիչ հայր Խորէն Յովհաննիսեանի, ըստ նրանց` անարդար վերաբերմունքի եւ ընդհանրապէս ճեմարանում առկայ խիստ ռեժմի դէմ: Մի դէպքում, միջամտել է ոստիկանութիւնը: Օգոստոսի 3-ին, աշակերտները դիմել են եռօր-եայ հացադուլի: Ստեղծւած վիճակը ուսումնասիրելու նպատակով Ս. Էջմիածնից պատւիրակութիւն է մեկնելու Կալկաթա:

 

 

Յոյս թիւ 80

11 Օգոստոս 2010