ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ
ԾԱՌԸ


Արմինէ Մելիք-Իսրայէլեան

 

Ձիթենու կանաչ ճիւղ տնկեց Արարատից իջած Նոյ նահապետը: Առաջին ծառատունկը համաշխարհային ջրhեղեղից յետոյ կատարւեց Հայաստանում եւ դարձաւ սրբազան աւանդոյթ Հայոց Արտաւազդ արքան իր նորածին Անու՛շաւան որդուն սոսիների անտառ նւիրեց: Անուշաւան Սոսանւէր արքայի օրօք ծառերի պաշտամունքն հեթանոս աշխարհի ամենախորհրդաւոր հաւատալիքներից մէկն էր Անցան ժամանակներ եւ անցեալի պաշտամունքի հետքերն իբրեւ արգելոց անտառ-ներ ժառանգութիւն մնացին մեզ՝ մեր բնապաշտ նախնիներից
Արքաների լեգենդը նոր ծիլեր տւեց անկախութեան ճանապարհ ելած, հայ ժողովրդի կրած ցուրտ ու մութ տարիների ծառասպանդից յետոյ
Խաղաղութեան հաստատումից յետոյ Հայաստանում եւ Արցախում յատկապես անհատների, նրանց կողմից հիմնւած հիմնա-դըրամների կողմից ծառատունկն աւանդական դարձաւ, իր մեջ ըդգրկելով սփիւռքի հայութեանը եւս, որն այս կերպ կարծես մոօտենում եւ մերձենում է իր հայրենիքին ու արմատներին, կրճատելով սահմանային ամէն տեսակ տարածութիւնները:
Ծառատունկը բարեկամութեան հաստատման, յիշատակի յաւերժացման, սեփական հետքը թողնելու գեղեցիկ խորհուրդ ունի մեզանում:
Իրան-Հայաստան բարեկամութեան միութիւնն առաջին անգամը չէ, որ բարեգործական առաքելութեամբ ԻԻՀ-ից Հայաստանի Հան-րապետութիւն է առաքում մեծ քանակութեամբ պտղատու տընկանիւթ: Մայիսի 17- ին Հայստանի Գիւղատնտեսութեան նախարարութեանը ուղարկւեց 2500 տնկի, որոնք գնւել էին Իրան - Հայաստան բարեկամութեան միութեան յայտարարած դրամահա-ւաքի արդիւնքում, միութեան ղեկավարի` Լեւոն Ահարոնեանի անմիջական մասնակցութեան շնորհիւ: Տնկիների տեղաբախշումն իրականացնող ՀՀ Գիւղատնտեսութեան փոխնախարար Սամւէլ Գալստեանին հանդիպեցինք իր բնակավայրում, Արարատի մարզի Քաղցրաշէն գիւղում, ուր փոխնախարարը հրահանգում էր տընկիների վերջին քանակի յատկացումները Հայ-իրանական բարեկամութիւնը խորհրդանշող հերթական ծառն էր տնկւում հայոց բարեբեր հողի վրայ: Փոխնախարարի համոզմամբ, այդ բարեկամութիւնը նոր սկիզբ է խորհըրդանշում, որը ինչպէս նորատունկ ծառը խնամւելով պիտի տայ իր սպասւած պտուղները
_Պետական կառավարման մարմնում ունեցած փոխադարձ աշխատանքային գործունէութեան պայմաններում ծանոթացայ մի հաստատակամ հայ ազգային գործչի` Լեւոն Ահարոնեանի հետ: Հայ իրանական տնտեսական համագործակցութեան նոր փուլ մտնելուն էր ուղղւած անցեալ տարի ԻԻՀ ում Իրանի եւ Հայաստանի արդիւնաբերական պալատների ղեկավարների համատեղ ջանքերով կազմակերպւած ֆորումը, որին Հայաստանի կառավարական պատւիրակութեան հետ ներկայ եղայ եւ տեսայ ու լսեցի Իրանի Իսլամական Հանրապետութեան բարձրաստիճան ղեկավարների կարծիքը, հաւատը Լեւոն Ահարոնեանի մասին: Այս այցի ընթացքում աւելի ջերմացան մեր կապերը, որի արդիւնքում անցեալ տարի Հայ-Իրանական բարեկամութեան միութեան անունից նա մեր հանրապետութեանն ուղարկեց ընկուզենու եւ պիստակենու տնկանիւթ, որը տեղակայեցինք տարբեր մարզերում, _ ասում է ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան փոխնախարար Սամւէլ Գալստեանը, ում անմիջական մասնակցութեամբ էր, որ Մայիսի 17-ին Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան կողմից ուղարկւած շուրջ 2200 տնկիները տեղակայւեցին Հայաստանի որոշ մարզերում եւ Արցախում:
Ընդհանուր քանակով 700 ընկուզենու, 500 պիստակենու, 500 նշենու, 500 ձիթենու տնկանիւթի տեղաբախշումը կատարւել է ՀՀ Գիւղնախարարարութեան միջնորդութեամբ: Պտղատու ծառերի որոշ տեսակներ, օրինակ ձիթենին Հայաստանում ունի իր տեղակայման վայրը, որտեղ բնակլիմայական պայմանները նպաստաւոր են նրա մշակաման համար: Ըստ պարոն Գալստեանի ձիթենու մշակում Նոյեմբերեանի շրջանում եղել է 30 տարի առաջ եւ այսօր անցեալի աւանդոյթը չխախտելով, յենւելով ագրարային ուսումնասիրութիւնների փորձի վրայ Իրանից առաքւած ձիթենու տընկանիւթը, 30 ընկուզենու, 36 նշենու հետ միասին ուղարկւել է Նոյեմբերեանի տարածաշրջան Հայ Անտառ ՊՈԱԿ- ի ենթակայութեան տակ գտնւող տարածքում տեղակայւելու:
Շուրջ 310 տնկի էր յատկացւել Արցախին, փոխադրամիջոցի տարողունակութեան սահմանափակ լինելու պատճառով փոխնախարարի հաւաստիացմամբ տնկիների առաքումը Արցախ կրկնւելու էր:
_Տնկիներ են յատկացւել նաեւ դպրոցների եւ անհատների, համայնքների, ինչպէս նաեւ որոշ քանակութեամբ ծառեր են տնկւել Իրան-Հայաստան բարեկամութեան այգում, անցեալ տարւայ տընկած ծառերի կողքին մնացած բաց տարածութիւնների վրայ: Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ պարոն Ահարոնեանի հետ որոշել ենք Հայաստանի Ագրարային համալսարանի, սփիւռքի համապատասխան բուհերի ուսանողների այց - պրակտիկաներ կազմակերպել այս նորաստեղծ այգին, որի մի մասը հիմնել ենք արդէն:
Կը տեղադրենք նաեւ այն ցուցանակը, որի վրայ գրւած կը լինի այգու հիմնումը, տնկւած ծառերի քանակը, որը ստեղծւել է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի, միջպետական կապերի, Հայաստան-Իրան բարեկամութեան միութեան սերտ համագործակցութեան արդիւնքում:
Արարատի մարզի Քաղցրաշէն գիւղի դպրոցում, աւարտական վերջին զանգի արարողութիւնն ի պատիւ փոխնախարարի առաջարկի այսույետ նոր խորհրդով է հարստանալու
_Մեր գիւղի դպրոցը 32 շրջանաւարտ տւեց այս տարի, նրանք 33 կը լինէին, եթէ մի երիտասարդ աղջնակ ժամանակից շուտ չը հեռանար կեանքից Դպրոցի այգում այս առիթով տնկւեցին 32+ 1 33 ընկուզենիներ, որոնց կողքին ամէն տարի շրջանաւարտների ձեռքով կաւելանան նորերը, հը-պարօրէն նշում էր պարոն Գալըստեանը, ում վրայ մեծ տպաւորութիւն էին թողել իրանահայ համայնքի ջերմ վերաբերմունքը, "Արարատ" կազմակերպութեան ընդունելութիւնը:
_Ծառատունկի աւանդոյթը մեզանում ակտիւօրէն զարգանում է, նշենք նաեւ, որ Հայաստանից Չինաստան են ուղարկւել 500 ծիրանենի: Տնկանիւթ ենք ստացել նաեւ Սիրիայից: ԻԻՀ-ից սա երկրորդ բարեգործական առաքումն էր:
Խորհրդանշական լինելուց զատ պտղատու ծառատեսակների նոր այգիների հիմնումը Հա-յաստանում գիւղատնտեսութեան եւ բիզնեսի բնագաւառում լուրջ առաջընթաց կարող է արձանագըրել, պէտք է ակտիւօրէն զբաղւել այդ հարցերով, ասում է փոխնախարարը, գիւղի իսկական մշակի նման ամեն մի ծառն ու ճիւղը գուրգուրելով՝ աւելացնում, որ նորատունկ ծառերը նման են երեխայի, խնամք եւ հոգատարութիւն է հարկաւոր, որպէսզի յետագայում տան սպասւած արդիւնքը
Ծառատունկն էլ յիշատակի ու պատմութեան խորհրդանիշ է, աւելացնենք մեր բարեկամու-թեան ծառերը, որոնք վկայելու են բարի նպատակների մասին
Շարունակենք արքաների աւանդոյթը

 

Յոյս թիւ 76

16 Յունիս 2010