Աշուղ Ծատուրօղլու երգերը, յատկապէս նրա նամակագրութիւնը Ամերիկայի Նախագահ Օբամայի հետ, մեծ աշուղական աշխուժութիւն են ստեղծել համայնքում: Երկրի չորս պոչից ստանում ենք երգեր` բոլորն էլ Ծատուրի գովքը: Դրանցից ստորեւ կը տպագրենք միայն մէկը, Աշուղ Դիլբարի գործը, որն համարեա իր մէջ է պարունակում ողջ աշուղական համակարգի խանդավառութիւնը: Ստացած տաղերի ոճի ու բովանդակութեան մէջ կան նշաններ, որոնք վկայում են, որ արդէն ակտիւացել են նաեւ իգական սեռին պատկանող աշուղները, որը շատ ուրախալի երեւոյթ է: Ահա Աշուղ Դիլբարի երգը:

 

 

 

ԳՈՎՔ՝ ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ


Աշուղների մէչէն էլած, դու ուրիշ մարդ իս գովելի,
Բարաքին իս նամակ գրում, ստորագրում՝ Ծատուրօղլի,
Ո՞վ քիզի պիս ղէյրաթ ունի, յիս չը գիդիմ, Աստւած վկայ,
Փառք մեր ազգին, որ ծնիլ ի, քիզ պիս մէ աշուղ գովելի:

Գրիչդ արծաթէն պիտի, թարհ ունենայ հազար ռանգով,
Որ "Յոյս"-ին մէջ միշտ գրիս, հազար ու մի քաղցր հանգով,
Մինք էլ կարդանք, ու հազ անինք, քո շիտակով, քո հանաքով,
Չունքի ուրիշ մէկը չկայ, քիզնից աւելի գովելի:

Դարդ մի անի թէ չի լսում, քո խնդրանքը էն Բարաքը,
Տես մէկ օրում վունց գլորւաւ, իր սիրելի Մուբարաքը,
Պըտտում է մարդու բախտը, վունց որ ըլլի, չարխ-Ֆալաքը,
Վաղը գուցէ մեզ էլ բացւի, մի յոյսի դուռ գովելի:

Դու վունց ըլնիս մէ բացւած գիրք, ամինքին իս խըդմաթ անում,
Վունց վոր մատեան, ազատ գրւած, թէ մեր օրում, թէ անցեալում,
Էդ մատեանում մինք կարդում ինք գրածներդ, հալ ինք անում,
Օղորմի քու ծնողացն, վուր բերել են զաւակ գովելի:

Յիս էն մարդկանցից չիմ, վուր իզուր գովել իմանան,
Դիլբարն իմ յիս, քիզ պէս աշուղ, ու մի քիչ գրել կիմանամ,
Ամա քիզ պիս չիմ կարայ, թարգմանիլ Նարեկ ու Խայամ,
Էնդու համար քիզ ասում իմ, Ծատուրօղլի գովելի:

 

Յոյս թիւ 103

27 Յուլիս 2011