ՈՅՍ"-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՐԻՒՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ


Նորվան

 


Վաղուց ի վեր, մեր համայնքում զգացւում էր տարբեր, տարաբնոյթ ու միեւնոյն ժամանակ հանրամարչելի թերթի բացակայութիւնը: "Յոյս"-ը՝ իր գունագեղ արտաքինով ու օրւայ չափանիշների համապատասխանող ձեւա-ւորմամբ, եկաւ լրացնելու այդ բացը: Գուցէ "Յոյս"-ը նրանց ճաշակովը չէ, ովքեր արհեստավարժ ու նեղ մասնագիտութիւններ ընդգրկող թերթերի ընթերցող են, բայց դրանով հանդերձ, իւրաքանչիւրը գտնում է իրենը՝ ծարաւը յագեցնելու համար: Ժուռնալիստական խաղի կա-նոններին լաւածանօթ խմբագիրը ճանաչելով իր ընթերցողին ու իրազեկ լինելով ներհամայնքային խնդիրներին, յատկապէս այն ժամանակ է դրսեւորում իր մասնագիտական հմտութիւնը, երբ վիճարկելի եւ համայնքին յուզող խնդիրներ շօշափելով, մարտահրաւէր է նետում՝ տպագրելով նոյն խնդրի շուրջ առկայ թեր ու դէմ կարծիքներում, դրանով իսկ հաստատելով բազմաձայնութեան մղիչ ուժը, որպէս իւրաքանչիւր հասարակութեան զարգացման գրաւականը:
"Յոյս"-ը ընտրել է երկխօսութեան երկկողմանի ճանապարհ, եւ պահպանելով ժուռնալիստական "անկողմնակալութիւնը" երեւան է հանում տարբեր ու երբեմն իրարամերժ տեսակէտներ, ո-րից, բնականաբար, շահում է ընթերցողն ու համայնքը:
Որոշ համարներում հանդիպում ենք մեծ թւով պատրաստի, դէսից-դէնից քաղւած նիւթերի, որի պատճառով էլ, անկախ դրանց բովանդակութիւնից, համարը կոր-ցնում է ինքնատիպութիւնը, եւ ընդհանրապէս, քիչ ենք հանդիպում հեղինակային, ինքնուրոյն նիւթերի, գուցէ այն պատճառով, որ մեզ մօտ նւազել է հայերէն իմացող՝ գրիչ շարժողների թիւը:
Երկշաբաթաթերթի մարզական լուրերը ժամանակավրէպ են ու չեն համապատասխանում ընթացիկ իրադարձութիւններին, ու եթէ խմբագրութիւնը պնդում է պահպանել այդ բաժինը, հարկաւոր է վերանայել ու նոր մօտեցում ցուցաբերել:
Նաեւ ցանկալի է չհանդիպել աղբիւրը չնշւած, անստորագիր յօդւածների:
"Յոյս"-ի 100-րդ համարը ընթերցողի սեղանին է:
Թող օրըստօրէ բարելաւման եւ ոչ միայն Ֆիզիկապէս լինելու յոյսով՝ 100-ը բազմապատկւի 100-ով: Ամէն:

 

Յոյս թիւ 100

15 Յունիս 2011