ԱՍԻ. ԱԼՕ՜, ՁՄԵ՛Ռ ՊԱՊԻ

 


Սիրելի ժողովուրդ, իմացայ օր Ձմեռ պապը ճամփից հասել է ու հէնց էս մեր սարի ետեւն է: Ասի զանգ տամ, գայ, խիզնին օր հաւաքւում են նւէր տայ, համա, իմ մեղքն էր, թէ իրանը, էլի խօսքը գնաց հասաւ մալում չի որդի...Թէ հալն արիք, կարդացէք, թէ չէ, գնացէք ձեր քէֆին:
Ուրախ Նոր Տարի ունենաք:

Ձեր խոնարհ ծառայ
Ծատուրօղլի
 

Ասի. Ալօ , Ձմեռ պապի, բարով եկար հազար բարի,
Ղադամդ մեր աչքի վրայ, նորից մեզի եադ ես արի,
Ներողութիւն, շատ կը ներես, ամօթ չլնի հարցնելը,
Էդ շալակիդ տոպրակումը ի՞նչ ես բերի մեզ էս տարի:

Ասաւ, Ծատուր, քու խօսքերը թամամ շարած մարգարիտ է,
Լիզւիդ տակը օձի զահր է, եփ կը կծես Աստւած գիտէ,
Տոպրակիցս ի՞նչ ես ուզում, էրեխայ ես դառի միթէ՞ ,
Պատմի, տեսնենք, ի՞նչ կայ, չկայ, ինչպէ՞ս անցաւ անցած տարին:

Ասի. Քու բարի աղօթքով տարին անցաւ հաշտութեան մէջ,
Մեր համայնքի ժողովներում չկար ոչ մէ կռիւ ու վէճ,
Թաղերումը խուրդա-մուրդա բաներ էլան, համա էդ հեչ.
Ասաւ. Ծատուր, մտքինդ ասա, իզուր խօսքը մի երկարի:

Ասի. Վալլա, ընտրւել է Թեհրանի նոր թեմականը,
Թեմի թազզայ նախագահն է Պարոն Էդւարդ Բաբախանը,
Ասուլիս ու հարց ու զրուց, ո՞վ էր տեսել դեռ էս բանը.
Ասաւ. Ըտենց նախագահի, աղբաթը թող անի բարի:

Էդւարդն ասաւ, մինչեւ հիմա մենք գործել ենք հայավարի,
Ըստից դէնը պիտի գործենք, ստանդարտ ու մարդավարի,
Կարգին հաշիւ կը տանք, թէ ով ի՞նչ է բերի, ի՞նչ է տարի,
Ասաւ.Էտ օր դու ես ասում, նման է համայնավարի:

Ասի. "Ալիք" օրաթերթը արդէն ութսուն տարեկան է,
Ոչ փոխւել է, ոչ ծերացել, հալա յեղափոխական է,
Ասաւ. Ի՞նչն է յեղափոխում: Ասի. Հարցդ թէական է.
Ասաւ.- Ռոբերթ Սաֆարի հետ կարծես խօսքդ մէկ ես արի:

Անցած տարի բարով-խերով բացւեց "Թունիեան" դպրոցը,
Էրեխեքին ուրախ զւարթ առաւ իր մայրական ծոցը,
Բայց ափսոս օր, ոչ գազ ունէր, ոչ պատրաստ էր խոհանոցը,
Քարմէնն,-ասաւ,- թէ համբերի, Ասծով էդ եկող տարի:

Նոր Ջուղան էլ ճամբայ գցեց նոր "կրթական համալիրը",
Քլուբն էլի փակւած մնաց, մալում չի, որտեղ է գիրը,
Կարծեմ ղազնի տակն է հասսի մեր թեմականի քաֆկիրը,
Ասաւ. Ծախու գետին բոլ կայ, կը ճարւի իւղոտ մուշտարի:

Ասի. Վալլա, էլ ի՞նչ ասեմ, էտ քու մօտ են խաբարները,
Լսել ես, օր ղէյբ են էլի վանքի սրբոց նկարները,
Ասեմ, բալքի Լոնդոն, Փարիզ տեսած ըլնես մէկի ձեռը,
Ասաւ. Լոնդոն խաբար չկայ, դովրըվարըդ դու ման արի:

Ասի. էլ ի՞նչ, պատմի տեսնենք, հայրենիքից, դէնից-դէսից,
ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, Կոնգրեսից,
Երկխօսութիւնն ու՞ր կապ տւին ու ետ դառան ճամփու կէսից,
Ասաւ. Լեւոնիկն ու Սերգօն շախմատի նոր խաղ են շարի:

Ասի. Ախեր, բա ի՞նչ կլնի ազգային միասնութիւնը,
Թամամ շալամ-շուրւայ դառաւ հայոց բազմաձայնութիւնը,
Քու կարծիքով ո՞վ կը գրի էգուց հայոց պատմութիւնը.
Ասաւ. Կարծեմ ազգը պիտի նորից պարի իր Քոչարին:

Ամրիկայից բա ի՞նչ խաբար, ասում են վարշքաստ էլի,
Ասում է էլ յոյս չունենաք գրին կարդի ու վելֆերի,
ՀԱՅԱՍ-ի դուռն էլ կապեցին, ասին. բոլ է, էլ մի բերի,
Ասաւ. Հայը գաղթական է, մէ ուրիշ ճամփայ կը ճարի:

Ասի թամամ երկրներում ազատ է քու ել ու մուտը,
Դու կիմանաս էս աշխարհի լաւն ու վատը, ճիշտն ու սուտը,
Թամամ մէջը խճճւել են, ում ձեռն է կծիկի տուտը.
Ասաւ. Զէքի, ու՞ր ես ասեմ, քոռ էլի, դու ինքդ ճարի:

Ասի. Պապի...Ասաւ. Բոլ է, վերջացաւ մոբայլիս կարդը.
Կարծես թամամ քեզ են տւի էս աշխարհի ցաւ ու դարդը,
Էդքան խօ բայղուշ չի ըլնի ժողովրդի աշուղ մարդը,
Առ չունգուռդ, ուրախ զւարթ մէ գովք ասա տօնածառի:

Ասի. Ախեր Ձմեռ Պապի, էլ երգելու հալ չմնաց,
Թանգութունը տուն է քանդում, ծափ տալ ու պար գալ չմնաց,
Թամամ վախից կուչ են էկի, էլ Ռոստամ ու Զալ չմնաց.
Ասաւ. Էտ էլ անց կը կենայ, էլ վերջը չի խօ աշխարհի:

 


 

Էս օր ասաւ, ասի դէ, լաւ. Հիմի ասա տեսնենք, քանի կառնես, ադրես տամ, գաս էրեխէքին նւէր տաս: Ասաւ, Ծատուր ջան, դու խօ օտար չես, ղաբըլ չունի, համա բենզինը լիթրը եօթթը հարուր թուման եմ ածում, ջառիմէքն էլ խօ իմանում ես, թէ բռնեցին, ինչ աշխատել եմ, պիտի տամ. էտ է օր էս տարի հինգ րոպէն կանի էսքան: Էտ օր ասաւ մոբայլս կապեցի, ասի, ջանս դուս գայ, հէնց ինքս ձմեռ պապի կլնեմ: Գնացի մէ էրկու քիլօ նոխոնչի-քիշմիշ առայ, մէ խուրդայ էլ գոյնզգոյն նողլ, բերի ռանգ-բռանգ թղթերու մէջ փաթթեցի ու բաժնեցի էրեխէքուն: Տեսայ, մռութ են արի, ասի, թէ լաւ էրեխէք ըլնէք ու պապին մամին լսէք ու դասներդ էլ լաւ սովորէք, գալ տարի Ձմեռ Պապին սիրուն-սիրուն խաղալիքներ կը բերի ձեր համար: Յետոյ էլ չունգուռս դրի դոշիս ու հմարները երգեցի:

Նոր տարի ջան, նոր տարի
Կարօտել ենք, շուտ արի,
Տօնածառը զարդարի,
Դովրը անենք պապարի:

Էս տարի չէլաւ, գալ տարի,
Էս տարի չէլաւ, գալ տարի:

Բեր մեզ կարգին նւէրներ,
Թազզայ մոբայլ, քոմփիւթեր,
Պապին՝ ֆորշէ, Ֆերարի,
Մամին՝ Փարիզ տատարի:

Էս տարի չէլաւ, գալ տարի,
Էս տարի չէլաւ, գալ տարի:

Ձեր տեղը դատարկ, շատ լաւ անցաւ:

 

 

Յոյս թիւ 113

21 Դեկտեմբեր 2011