Էս երգը գրել ամ Ջուղու բարբառով: Երգէք "Հայատանից մեզ հանում են, խօսէք Հայաստանի լեռներ" երգի եղանակով: Երգելիս էլ աջ ձեռքի երեք մատով կամաց տւէք ձեր գլխին:

ԴԷ՛, ՁԷՆ ԽԱՆԷՔ, ՋՈՒՂՈՒ ԽԱՅԵՐ

Ծատուրօղլի



1
Ջուղու վանքը թալանում ան, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր,
Խայի պատիւը տանում ան, դէ՛, ձէն խանէք , Ջուղու խայեր,
Գետնների դախլը բերին, հերթը խասաւ սուրբ գրքերին,
Քրիստոսա սուրբ պատկերին, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


2
Լոնդոնում հարաջ ան դրել թանգարանի մագաղաթը,
Ասում ան, ձէնը միք խանել, ուզում ան քոռ անեն խաթը,
Ասում ան, գողը տանից ա, խառն ա վանքականի մատը,
Կտրւէր տանողի թաթը, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


3
Տես,որտեղ ա ձեռը քցել խեր չտեսած խաչագողն,
Եփ լսում ամ, սահմռկում ամ, ջանովս անց ա կենում դողն,
Գերեզմանից ձէն ան տալիս Յակոբ ու Մինաս ծաղկողն,
Ա՜յ, ձեր բոյը դնեմ խողն, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


4
Թող աչք բանան գերեզմանից խոջա Պետրոսն ու Նազարն,
Հլդա վանքը մեր շինել ան մէյդանի շամբա բազարն,
Ոչ ով խբար չի, թէ ի՞նչ ա ըտեղի նաֆն ու զարարն,
Ծատուրը տանի ձեր չարը, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


5
Բաղ քիշմիշն ու քարւանսրեն, հլդա տուն ան շինել վրեն,
Որոշները վայելման ան ու չեն տալման վանքի քրէն,
Ջուղու մալը կուլ տւին ու մէ թաս ջուր էլ խմին վրէն,
Տոնց անունը քարին գրեն, դէ՛, ձէն խանէք Ջուղու խայեր:


6
Ես յիշում ամ էն օրերը, ա՜խ, երանի էր էն վախտին,
Դառւազէքը շաղ ինք տալման, ու նստում ինք քարէ տախտին,
Ջուղցիք Խնդկաստան ու Ջաւա, գեղցիք էլ Ամրիկա գաղթին,
Սեւն էր եկել Ջուղու բախտին, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


7
Ո՞ւր ա մեր Բաղ Աբրեշումը, մեր Վեքիլդովլենց ետկուսը,
Նորաշէնն ու Բաղ Բէգումը, Չարհզարն ու Ծակի դուսը,
Բոլդուզերով խաւսրեցին գլխվերն ու դարիդուսը,
Բորեմ տոնց պիպիկի լուսը, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


8
Ջուղու քուչէքն օլոր-մոլոր, դառւազէքը փէտէ փակով,
Տան դռները միխակոլկոլ, վրէն էլ ջխտլակ թակով,
Վարդապետին վրայ տւին, խեղճը փախաւ ուրդի ծակով,
Շլինքներդ ըլնի ձեր տակով, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


9
Մեր ջրոխնէքն ու Զատիկը, մեր Զատկւայ թոփզմինին,
Կնունքն ու ատամխատիկը, խուրուշակով շարած սինին,
Թռաւ ջուղցքոնց կատիկը, շիրախանի քողցր գինին:
Գողը մտաւ դարգեանջինին, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


10
Ո՞ւր ա մեր խարսնախամամը, խամամի փչքարն ու ֆութէն,
Մեր գլադռչիկն ու ջամը, խարսանիքին վառած բութէն,
Ողջ տւին թիֆանի դամը, մնացածն էլ քիչ-քիչ կուտեն,
Սօր ո՞վ ա Ջուղու քեադխուդէն, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


11
Ղարագէլն ու Արեւանը, Աղլոր քուչի քարէ սանդը,
Թամամ Ջուղէն ղորող արին Կոճղէ գլուխն ու իւր բանդը,
Խագիւորին ճամփու դրին, ասին, էլ խանել ա գեանդը,
Նարմ ըլներ ջուղցքոնց դանդը, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


12
Բաս գոնէ դուք ծլնգացէք,մեր տասներկու ժամի զանգեր,
Մայքլենց դուռը վառեցին, խօսալու թովունը թանկ էր,
Ջուղումը դրիստ խօսողի ջուղաբը թիր ու ֆշանգ էր,
Ազգի մալը դառաւ շան կեր, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:


13
Ո՞րը թողնեմ, ո՞րը յիշեմ, Առւագլուխն ու Խով բիշէն,
Քլբի դուռը ցխեցին, դարդը դրին սրտիս գուշէն,
Ժողովուրդ, ծառը կտրել ան, էլ ռիշին ան խփում թիշէն,
Մգամ լալմունի աք բռնել, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:

14
Ծատուրօղլի, ո՞ւմ աս ասում, քեզ գզող ու մանող չկայ,
Դոր օր պատի խետ աս խօսում, խօսքիդ պատասխանող չկայ,
Քէ պէս լիզւին տւողը շատ, բայց դրիստ գործ անող չկայ,
Էշը ցխից խանող չկայ, դէ՛, ձէն խանէք, Ջուղու խայեր:

 

 

Յոյս թիւ 108

12 Հոկտեմբեր 2011