Վաւերագրական ֆիլմ System of a Down ռոք խմբի մասին

«Ցեղասպանութեան դէպքում խնդիրն այն է, որ հնարաւոր չէ սպանել բոլորին. միշտ լինում են վերապրողներ: Ու այդ վերապրողները դառնում են «ճչացողներ»՝ մարդիկ, ովքեր չեն հանգստանայ, մինչեւ աշխարհը չիմանայ, թէ ինչ է կատարւել»,- ասում է Պուլիտցերեան մրցանակակիր, Հարուարդի համալսարանի դասախօս Սամանթա Փաուերը «Ճչացողները» փաստագրական ֆիլմում: Ամերիկահայ ռեժիսոր Կարլա Կարապետեանի «Ճչացողները» ֆիլմը Հայոց ցեղասպանութեան մասին հերթական ֆիլմ չէ: Այստեղ Հայոց ցեղասպանութիւնը կապւում է 20-րդ դարի այլ ոճրագործութիւնների՝ յատկապէս Դարֆուրում առայսօր տեղի ունեցող կոտորածների հետ: «Քանի դեռ չի դատապարտւել 20-րդ դարի առաջին ոճրագործութիւնը, ցեղասպանութիւններն անընդ-հատ կը շարունակւեն»,- ասւում է ֆիլմում: Կինօխցիկը հետեւում է ամերիկեան «System Of A Down» ռոք խմբի շրջագայութիւններին ԱՄՆ-ով եւ Եւրոպայով: Խմբի անդամները՝ Եղեռնը վերապ-րածների սերունդները, խօսում են ցեղասպա-նութիւնից: Ֆիլմում ընդգրկւած են հարցազրոյցներ Պուլիտցերեան մրցանակակիր Սամանթա Փաուերի, ՀԴԲ-ի նախկին թարգմանչուհի Սիբիլ Էդմոնդսի, «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ այլոց հետ, ներկայացւած են խմբի առաջնորդ Սերժ Թանգեանի պապի եւ կոտորածը վերապրած այլ մարդկանց պատմութիւնները: Յիշողութիւններն ընդմիջւում են «System of a Down»-ի երաժըշ-տութեամբ: Ֆիլմում ներկայացւած են նաեւ Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանութիւնները: 6 000 000 զոհ Հոլոքոստին, 2 000 000՝ Կամբոջայում, 200 000՝ Բոսնիայում, 800 000՝ Ռուանդայում, 400 000՝ Դարֆուրում, որտեղ կոտորածները դեռ շարունակւում են: Եւ ամէն ցեղասպանութիւնից յետոյ ԱՄՆ նախագահը կամ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասում են. «Մենք չգիտէինք», «Այլեւս չի կրկնւի»: Մինչդեռ բոլորն ամէն ինչ գիտէին ու փակել էին աչքերը, որովհետեւ պետական եւ անձնական շահերը վեր էին մարդկային կեանքից: Բիլ Քլինթոնը գիտէր Ռուանդայի դէպքերի մասին, Ջորջ Բուշը Հարաւային Սուդանի դէպքերը որակեց «ցեղա-սպանութիւն», սակայն դարձեալ ոչինչ չձեռ-նարկեց՝ երեւի համարե-լով, որ «ցեղասպանու-թիւն» բառն արտասա-նելն արդէն ինչ-որ բան անել էր: Ֆիլմում Սերժ Թանգ-եանն ու խմբի թմբկահար Ջոն Դոլմաեանը Վաշինգ-տոնի Կապիտոլիումի շէնքի մօտ բախւում են դեմոկրատ Դենիս Հաս-թերթին, ում յանձնում են նամակ եւ խնդրանք ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղա-սպանութեան ճանաչ-ման գործընթացն արա-գացնելու վերաբերեալ: Ըստ «Vanity Fair» ամսա-գըրի՝ կոնգրեսմենին կասկածում էին թուրքե-րից կէս միլիոն դոլար վերցնելու մէջ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցե-ղասպանութեան ճանաչ-ման բանաձեւը տապա-լելու համար: «Այս խումբը չի ստեղծւել աշխարհը փոխելու համար: Այն չի ստեղծւել ձեզ մտափոխելու համար: Այն ստեղծւել է՝ ստիպելու ձեզ հարցեր տալ»,- ասում է Սերժ Թանգեանը: «Սա մի փոքր փաստագրական ֆիլմ է, ու չենք կարող ակնկալել հրաշքներ: Մենք ընդամենը փորձում ենք մարդկանց քաջալերել խօսել ու հարցեր տալ,- ասում է Կլարա Կարապետեանը:- Երբ առաջին անգամ գնացի Թուրքիա որպէս լրագրող, սպասում էի, որ վիզա ստանալիս ազգանունս կը կարդան ու բոլորը կը սկսեն ցոյց տալ վրաս, բացականչել՝ հայ է: Մինչդեռ իմիգրացիոն ծառայութիւնում ոչինչ չասացին: Նրանք ուղղակի անտարբեր էին: Իսկ ես կարծում էի, որ մենք աւելի հզօր ենք: Երբ շարժումը սկսւում է, երբ մարդիկ սկսում են հարցեր տալ, այլեւս ետդարձի ճանապարհ չկայ: Ինչպէս ասում են չինացիները՝ պատուհանը բացում ես, ու ճանճերը գալիս են: Չգիտեմ՝ այս ամէնն ինչպէս կաւարտւի, սակայն Թուրքիայում մարդիկ սկսում են հարցեր տալ, եւ կառավարութիւնը պիտի պատասխանի դրանց»: Ֆիլմում հարցազրոյց կայ «Ակօս» շաբաթա-թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ, ով կոչ է անում հանդուրժող լինել: «Հանդուրժել չի նշա-նակում լռել կամ զիջել, կամ փոխզիջումների գնալ պատմական ճշմարտու-թեան հարցում,- ասում է Կարլա Կարապետեանը,- այլ հասկանալ, որ ժամա-նակ է պէտք: Թուրքերը ողջ կեանքն ապրել են հակահայկական պրոպա-գանդայով դպրոցներից, համալսարանից, լրատւա-միջոցներից: Թուրք պատ-մաբան Թաներ Աքչամն իր նոր գրքում խօսում է այն մասին, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1919 թւականին աջակցել է ռազմական հանցագոր-ծութեան դատավարու-թեանը մինչեւ Սեւրի պայմանագրի կնքումը (1920 թւականի Օգոստոսի 10-ին Առաջին աշխարհա-մարտի Դաշնակիցների, ԱՄՆ-ի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ կնքւած Սեւրի պայմանագրով ճանաչւում էր Հայաստանի ժողովրդավարական հանրապետութիւնը եւ մշակ-ւում էին 20-րդ դարասկզբի ոճրագործութեան համար պատասխանատուների դատավարութեան մեխա-նիզմները): «Լոս Անջելես Հերալդ» ամերիկեան թերթի 1922 թւականի համարում կայ Աթաթուրքի մէջբերումը. «Մարդիկ, ովքեր բնաջնջել են քրիստոնեայ փոքրամասնութիւններին»: «Թուրք ազգի հայրն» է ընդունել, որ կատարւածը ցեղասպանութիւն է: Սակայն Թուրքիայում այս գիրքը չեն կարող ազատօրէն քննարկել: Աքչամը լքել է Թուրքիան, որովհետեւ նրան սպառնում էին մահով, Օրհան Փամուկը նոյնպէս չի կարող ապրել Թուրքիայում, որովհետեւ արտասանել է «ցեղասպանութիւն» բառը: Հիմա մենք ունենք նման դաշնակիցներ, որ առաջ չունէինք»: Ռեժիսորն ասում է, որ շատ կարեւոր էր ֆիլմում «System of a Down»-ի երաժշտութեան օգտագոր-ծումը: Խումբը յայտնի է իր երգերի քաղաքական եւ սոցիալական թեմաներով եւ ցեղասպանութեան ճանաչման ակտիւ պրոպագանդայով: Տղաներն ունեն մեծաթիւ երիտասարդ երկրպագուներ ողջ աշխարհում, նաեւ՝ Թուրքիայում, ովքեր լսում են նրանց, մտածում են նրանց ասածի մասին: «Ճչացողները» ֆիլմը ցուցադրւել է Միացեալ Նահանգներում, Բրիտանիայում, Կանադայում, պատրաստւում է ցուցադրւել Ֆրանսիայում: AFI ֆիլմերի փառատօնում արժանացել է հանդիսատեսի մրցանակին: Հայաստանում ֆիլմի ցուցադրու-թիւնները կը տեւեն մինչեւ Ապրիլի 24-ը:

«Յոյս» թիւ 5
27 Յունիս 2007