ՀԱՄԱՅՆՔ

 

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԸ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն Է ՄԵՐ ԹԵՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Ազատ Մաթեան

 


Ոմանց իրանահայ համայնքի ներկայ հասարակական կառոյցը կարող է թւալ բաւարար, միւսներին՝ անբաւարար: Բայց չեմ կարծում, պնդողներ լինեն, թէ դրանք աշխատում են անթերի: Իրականութիւնն այն է, որ համայնքային հարցերով հետաքրքրւող բոլոր խմբաւորումներն էլ համակերպւել են եղածի հետ եւ այսպէս, թէ այնպէս համոզւել, որ պիտի աշխատեն այդ կառոյցների ներսում, եթէ ուզում են "մի բան անել":
Տարիներ շարունակ այդպէս է մտածել նաեւ տողերիս գրողը, հետեւաբար, այն ինչ յանձնում եմ ընթերցողի ուշադրութեանը անձնական նկատումների արդիւնքն է:
Ամենեւին նպատակ չունեմ թերագնահատելու որեւէ մէկի աշխատանքը, բայց անձամբ բաւարարւածներից չեմ, չունեմ նաեւ փոփոխութեան պատրաստի տարբերակ, բայց համոզւած եմ, որ միայն աւանդոյթի եւ սովորութեան հետ համակերպւելը այնքան էլ արդիւնաւէտ չէ...

 


Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը փակւում է

Քարմէն Ազարեան

Շուրջ 15 տարի է, ինչ Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում բացւել է հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը: Ամբիոն, որն այսքան տարի զանազան դժւարութիւններով հանդերձ, եւ ամէն տարի քանի տասնեակ, սկզբում նոյնիսկ 100-ից աւել հայ եւ պարսիկ հայերէնագէտներ դաստիարակելով, ցաւօք այսօր կանգնած է փակման տխուր փաստի առջեւ: Չգիտես ում եւ ինչ ասես, որ քեզ կրկնած չլինես: Վերջին շրջանում ում եւ ուր, որ պէտք էր, զգուշացրել ենք այս մասին եւ օգնութիւն խնդրել...

 

 

Հայկական սերիալները

եւ ներկայ

կեանքը

Կոլիա Տէր Յովհաննիսեան

Անառարկելի է այն երեւոյթը, որ վերջին տարիներին, հայկական սերիալները կարողացել են ներթափանցել Հայաստանի եւ Սփիւռքի հայ հասարակութեան կեանքի մէջ, դարձել նրանց "պարապ վախտի խաղալիքը", երբեմն էլ՝ ոչ պարապ վախտի: Դեռ աւելին, քաղաքական կամ օրւայ վիճայարոյց խնդիրներից յետոյ հայկական սերիալները առատ նիւթ են մատակարարում ընտանեկան կամ ընկերական մտեմիկ հաւաքներին ու նոյնիսկ գործնական հանդիպումներին, ընդ որում...

 

 

Հայկական հեռուստաալիքները սփիւռքահայի ակնոցով

Քարմէն Ազարեան

Արդէն տարիներ է, ինչ սփիւռքը վայելում է հայրենի արբանեակային հեռուստաալիքների հաղորդումները: Երեւի դեռ շատերիս յիշողութիւնից չի ջնջւել ոչ շատ հեռու անցեալում հայրենի ռադիոյի՝ հեռու-հեռաւոր թւացող, իրականում շատ մօտիկ, հայրենիքի ձայնը՝ "Երեւանն է խօսում"-ը, եւ Յ. Բադալեանի ու Օ. Համբարձումեանի երգերը, որոնք մեր հոգիները լցնում էին առեղծւածային այդ աշխարհի հանդէպ անասելի կարօտով...